Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո
Պատերազմների, հակամարտությունների և հետապնդումների պատճառով իրենց տները լքած մարդկանց թիվը աշխարհում 2014 թվականին 60 միլիոնի է հասել: Դա ռեկորդային ցուցանիշ է մարդկության ողջ պատմության մեջ:Այսօր աշխարհում յորաքանչյուր 122-րդ մարդը փախստական է, տեղահանված կամ քաղաքաքական ապաստան փնտրող: Այդ մասին ասված է այսօր հրապարակված փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության «Համաշխարահային միտումներ» ամենամյա զեկույցում:
Մեկ տարի առաջ փախստականների եւ տեղահանված մարդկանց թիվը՝ 50 մլն էր: 2014-ին յուրաքանչյուր օր 42,5 հազար մարդ փախստական է դարձել, տեղահանվել կամ քաղաքական ապաստան փնտրել: Դա չորս անգամ ավելին է, քան 2010 թվականին, փաստում է զեկույցը: Տագնապալի է այն փաստը, որ աշխարհում փախստականների կեսից ավելին երեխաներ են:
Վերջին հինգ տարիներին աշխարհի տարբեր տարածաշրջաններում սկսվել է առնվազն 15 նոր հակամարտություն, որոնցից 8-ը՝ Աֆրիկայում, 3-ը՝ Մերձավոր Արևելքում (Սիրիա, Իրաք, Եմեն), 1-ը՝ Եվրոպայում (Ուկրաինա), 3-ը՝ Ասիայում (Ղրղըզստան, Մյանմա, Պակիստան): Միայն 126,8 հազար մարդ է կարողացել 2014 թվականին վերադառնալ իր տուն եւ դա վերջին 30 տարիներին վերադարձների նվազագույն թիվն է:
Զեկույցի տվյալներով՝ Եվրոպայում 2014 թվականին տեղահանված անձանց թիվն աճել է 51 տոկոսով, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում 19 տոկոսով, կենտրոնական Աֆրիկայում՝ 17 տոկոսով, Ասիայում՝ 31 տոկոսով, ամերիկյան մայրցամաքում՝ 12 տոկոսով: 2014 թվականին Սիրիան դարձել է տեղահանված մարդկանց ամենամեծ թվով երկիրը՝ ինչպես պետության ներսում (7,6 միլիոն), այնպես էլ երկրի սահմաններից դուրս (3,88 միլիոն), հաղորդվում է զեկույցում: Սիրիային հաջորդում է Աֆղանստանը (2,59 միլիոն) և Սոմալին (1,1 միլիոն):
Ուկրաինայի հակամարտությունը, 219.000 միջերկրածովյան հատումները, սիրիացի փախստականների ամենամեծ ծավալը Թուրքիայում, որը 2014թ. դարձավ ամենաշատ փախստական հյուրընկալող երկիրը (տարվա վերջի տվյալներով 1.59 մլն. սիրիացի փախստական)՝ գրավելով հանրության ուշադրությունը դրական և բացասական իմաստներով, առաջ բերելով հարցեր, որոնք վերաբերում են փախստականներին: ԵՄ-ում ամենամեծ թվով ապաստանի դիմումներ ներկայացվել են Գերմանիայում և Շվեդիայում: Ընդհանուր առմամբ տարվա վերջի տվյալներով բռնի տեղահանումը 6.7 մլն. է կազմել համեմատած 2013թ. վերջի 4.4 մլն.-ի և նրա հետ, որ նրանց մեծ մասը կազմում են սիրիացիներ Թուրքիայում և ուկրաինացիներ Ռուսաստանի Դաշնությունում:
«Համաշխարհային միտումներ» զեկույցի ամբողջական տարբերակը վերոնշյալ և հավելյալ տեղեկատվությամբ հասանելի է այստեղ.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Պատերազմների գինը 2014-ին. 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք
Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո
«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ
Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ
«Պատերազմը մեր հիմքը քանդեց…» . մի ընտանիքի պատմություն
«Հուսահատվել, նշնակում էր մատնվել անգործության»
«Նոր կյանք , նոր տեղում, նոր էջից…, միայն թե հիշողություններն են խեղդում»
«Այսուհետ սա է իմ երկիրը, ուզում եմ իմ աշխատանքով օգտակար լինել նրան»
«Այստեղ մենք մեզ փախստական չենք զգացել»…
Սիրիահայ եւ տեղացի կին ձեռներեցներն էքսպո ցուցահանդեսում
Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ
Հալեպ. սիրիահայերի դրությունը ծայրահեղ ծանր է
Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայերին, բայց …
«Պատերազմը սկսում են տղամարդիկ, իսկ կանայք երկար տարիներ կրում են դրա հետեւանքները»
Օգնության ձեռք Հալեպում մնացած հայերին
Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում
Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի
Սիրիայում երկրորդ ցեղասպանություն է. Թալին Կլբաշյան
Ողջ ճշմարտությունը պատերազմի մասին
ՀԵԿԱ-ի ավանդական տոնավաճառին մասնակցեցին նաև սիրիահայ կանայք
Դիտումների քանակը` 4577