Ցուցակներում կանանց ներկայացվածության մասով փոփոխություն է գրանցվել
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով առաջադրված 8 կուսակցությունները և մեկ դաշինքը:
Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններից Հայ ազգային կոնգրեսը որոշակի փոփոխություններ է կատարել իր ցուցակում կանանց ներկայացվածության մասով: Այժմ ՀԱԿ-ի ցուցակում ներկայցված է 20.3% կին, ինչը՝ ի տարբերություն սկզբնական տարբերակի 17,6 տոկոսին , համապատասխանում է Ընտրական օրենսգրքում ամրագրված քվոտային:
Այսպիսով, ընտրություններին մասնակցող կուսակցությունները իրենց ցուցակներում ընդգրկել են միջինում 22,8% կին։
Այժմ կանանց ներկայացվածությունը ըստ կուսակցությունների հետեւյալ պատկերն ունի.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, 21,8% կին
«Ժառանգություն» կուսակցություն, 24,6%
«Հայ ազգային կոնգրես» դաշինք, 20,3%
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, 24,4%,
Հայաստանի կոմունիստական կուսակցություն, 21,1%
Հայաստանի հանրապետականկուսակցություն, 21,3%
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն, 31,7%
«Միավորված հայեր» կուսակցություն, 37,9%
«Օրինաց երկիր» կուսակցություն, 20,2 %
Դիտումների քանակը` 3614