Տղամարդիկ ունեն ֆեմինիզմը սիրելու առնվազն հինգ պատճառ

Թեմային է անդրադառնում  JAMnews  կայքում  անկախ լրագրող Գալինա Պետրիաշվիլին Վրաստանից : Նրա համոզմամբ  Կովկասի տղամարդիկ  ունեն  առնվազն հինգ պատճառ  սիրելու  ֆեմինիզմը:

 

Առաջինը  սոցիալ-տնտեսականն է, ֆեմինիստ կինը կիսելու է իր ամուսնու հետ ընտանիքի բարեկեցությունն ապահովելու  հոգսը եւ երբեք հանդես չի գա պահանջատերի դիրքերից:

 

Երկրորդ  պատճառը ՝  քաղաքականն է. ֆեմինիստ կանայք   փորձելու են  կիսել երկիրն ղեկավարելու հոգսը տղամարդկանց հետ: Նրանք իհարկե ընտրական ցուցակներում տեղեր եւ պորտֆելներ կպահանջեն, բայց դրա փոխարեն կփոխեն քաղաքական խաղի կանոնները եւ կհրաժարվեն այն տարօրինակ համոզմունքից , որ քաղաքականությունը «կեղտոտ գործ է»: Իրականում , այն «կեղտոտ» են դարձնում տղամարդիկ: Նույնն է,  ինչպես խոհանոցում. կանանց միջամտությամբ ամեն ինչը շատ ավելի մաքուր ու կոկիկ է դառնում…

 

Երրորդ պատճառը  կապված է  ամուսնական  զույգի սեքսուալ կյանքի հետ, որը շատ ավելի ներդաշնակ  դառնալու շանս է ստանում:

 

Հաջորդը՝ դա  էմոցիոնալ  կոմֆորտն է , որն ապահովում է տղամարդու համար ֆեմինիստական հայացքներ ունեցող կինը՝ անմիջական մասնակից դարձնելով  նրան իրենց  երեխաների  դաստիարակության  գործում:

 

Եվ վերջին պատճառը ՝  դա մարդկության առաջընթացը պայմանավորող  էվոլուցիոն զարգացումն է … Պատմության ընթացքին հակառակվելը անիմաստ է …

 

Ներկայացնելով եւ հիմնավորելով նշված պատճառներից յուրաքանչյուրը   հեղինակը  շնորհավորում է նաեւ տղամարդկանց  իրենց կանանց  իրավունքները  եւ արժանապատվությունը   պաշտպանող տոնի ՝Մարտի 8-ի կապակցությամբ:

 

Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ .

 

Դիտումների քանակը` 3431

Գլխավոր էջ