ՏԻՄ ընտրություններ. թեկնածուների մեջ բազմազավակ մայրեր կան
Դեկտեմբերի 14-ին գրեթե բոլոր մարզերի մի քանի համայնքներում գյուղապետի ընտրություններ են նշանակված: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում արդեն գրացված թեկնածուների վերաբերյալ հրապարկված տեղեկություններից դատելով կանայք այս ընտրություններում ակտիվ չեն, թեպետ ուշագրավ է, որ առաջադրվածների մեջ բազմազավակ մայրեր կան:
Միանգամից նշենք, որ Կոտայքում (2 համայնք), Շիրակում (1 համայնք), Սյունիքում (2 համայնք), Տավուշում (2 համայնք), Վայոց Ձորում (2 համայնք, Գեղարքունիքում (2 համայնք) կին թեկնածուներ չեն առաջադրվել:
Արմավիրում ինը համայնքներից միայն մեկում՝ Դաշտում էր կին թեկնածոը առաջադրվել գյուղապետի տեղակալ, անկուսակցական Անահիտ Աղաջանյանն թր, ով արդեն ինքնաբացարկ է հայտնել եւ ընտրապայքարին չի մասնակցի: Այսպիսով Դաշտ համայնքում պայքարը կընթանա տղամարդկանց միջև՝ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Հրանդ Պետրոսյանի և անկուսակցական, ինքնաառաջադրված Ժորա Երանյանի:
Լոռիի երեք համայնքներից միայն մեկում կին թեկնածու կա: Մեղրահովիտում միանգամից երկու կանայք են առաջադրվել՝ գործող գյուղապետ Համեստ Շահբազյանն ու «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ նախագահ Մարգարիտա Չոբանյանը: Վերջինս ինքնաբացարկ է հայտնել, ընտրապայքարում ՀՀԿ-ական թեկնածուին թողնելով միայնակ:
Համեստ Չոբանյանը գյուղը ղեկավարում է երկար տարիներ: Ծնվել է 1958թ. ապրիլի 22-ին Կալինինոյի շրջանի Շահնազար գյուղում: 1991թ. աշխատել է Մեղվահովիտի գյուղխորհրդում որպես քարտուղար: 1994թ. նշանակվել է գյուղխորհրդի նախագահի պաշտոնակատար, այնուհետև ընտրվել է գյուղխորհրդի նախագահ: 1997-2001թթ ընտրվել է Մեղվահովիտ համայնքի ղեկավար: 2001-2007թթ. աշխատել է Մեղվահովիտի գյուղապետարանի քարտուղար: 2007թ. ընտրվել է Մեղվահովիտ համայնքի ղեկավար: Սակայն նրա կենսագրության մեջ առավել ուշագրավն այն է, որ նա ունի ութ երեխա:
Արարատի մարզի Վերին Դվին ասորաբնակ համայնքում պաշտոնի համար կպայքարի Լյուդմիլա Պետրովան: Նրա միակ մրցակիցը՝ գյուղապետարանի գյուղատնտես, անկուսակցական Սերգեյ Աբրամովն ինքնաբացարկ է հայտնել: Պետրովան անկուսակցական է, համայնքը ղեկավարում է 2004 թվականից, մինչ այդ եղել է Վ.Դվին համայքում կոմսոմոլի ազատված քարտուղար, ապա նույն գյուղում՝ աշխատակազմի քարտուղար: Ունի երեք երեխա:
Հիշեցնենք, որ Ընտրական Օրենսգրքի համաձայն, պետք է առաջադրված լինի առնվազն երկու թեկնածու, եւ բոլոր ինքնաբացարկները, որոնց հետեւանքով թեկնածուն մնում է միայնակ, անմիջապես կասկածներ են առաջացնում, որ երկրորդի առաջադրումը ձևական է եղել ու զուտ օրենքի պահանջի ապահովման ուղղված քայլ: Թեեւ ինքնաբացարկի դիմողները այլ պատճառներ են նշում: Ինչպես ցույց են տալիա ուսումնասիրությունները, այս օրինաչափությունը գործում է հիմնականում այն դեպքերում, երբ գործող գյուղապետը, լինի դա կին թե տղամարդ, ռեալ մրցակիցներ չունի:
Դեկտեմբերի 21-ին ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակված Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Բաղրամյան գյուղում:
Գյուղապետ Կայծակ Մկրտչյանը WomenNet.am-ի հետ զրույցում ասաց, որ առկա սոցիալական պայմանների պատճառով ավագանու անդամներն էլ արտագնա աշխատանքի են մեկնել, մեկը հիվանդ է, հինգ անդամներից միայն մեկն էր մնացել, արդյունքում նիստերին քվորում չէր ապահովվում:
Նշենք, որ նախորդ, 2012-ի սեպտեմբերի 9-ին կայացած ընտրությունների արդյունքում Բաղրամյանում ավագանու հինգ անդամներից միայն մեկն էր կին, իսկ այսօր ավագանու պաշտոնի համար առաջադրված վեց թեկնածուներից չորսը կանայք են: Այնպես որ անկախ ընտրությունների արդյունքներից, այս անգամ կանայք ավագանիում մեծամասնություն են կազմելու:
Ավագանու անդամ դառնալու համար պայքարում են Դաշնակցական Ժաննա Թավակալովան, ով այս պահին էլ ավագանու անդամ է, ՀՀԿ-ականներ Մաքրուհի Ղազարյանն ու Ալվարդ Մարգարյանը, մյուս կինը անկուսակցական Մանիկ Մինասյանն է:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3532