Տիկին նախագահները եւ ֆուտբոլը
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը փորձել է սրտապնդել բրազիլիացի երկրպագուներին՝ կիսաերզրափակչում իր երկրի հավաքականի` Գերմանիային ջախջախիչ պարտությունից հետո: Նա հանդես է եկել մ կոչով բոլորին գլուխները բարձր պահել, թեպետ խոստովանել է , որ նույնիսկ ամենասարսափելի մղձավանջում չէր պատկերացնի նման պարտություն:
«Սակայն եկե՛ք գլուխներիս մոխիր չցանենք: Վե՛ր կաց, Բրազիլիա՛, փոշին թա՛փ տուր և վերադարձի՛ր», – գրել է Ռուսեֆը «Թվիթերի» իր էջում: Հիշեցնենք, որ Բրազիլիան երրորդ տեղի համար խաղալու է Նիդեռլանդների հավաքականի հետ:
Ի դեպ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ֆուտբոլի մոլի երկրպագու է և բաց չի թողնում իր երկրի հավաքականի որևէ հանդիպումը մարզադաշտում դիտելու հնարավորությունը: Նա Գերմանիայի երկրի նախագահ Իոահիմ Հաուկը ներկա կլինեն Բրազիլիայում հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին: Ինչպես հայտնի է, եզրափակչում Գերմանիայի հավաքականը կհանդիպի Արգենտինայի հետ:
Դիտումների քանակը` 4491