Տատիկների իշխանություն. գլոբալ ֆենոմեն

Այսպես է կոչվում լուսանկարիչ Պաոլա Ջիանտուրկոյի վերջերս լույս տեսած ֆոտոալբոմը, որը նվիրված է աշխարհի ակտիվիստ տատիկներին, ովքեր խիզախորեն և արդյունավետ կերպով պայքարում են թոռնիկների համար ամենուրեք ավելի լավ ապագա ստեղծելու համար: Դա հեղինակի, ֆոտոլրագրող Պաոլա Ջիանտուրկոյի 5-րդ գիրքն է կանանց մասին ամբողջ աշխարհում:  

 

 

Մերօրյա տատիկները, ովքեր  ավելի երիտասարդ են, ավելի առողջ, ավելի կիրթ քան երբևէ, արդեն ձեռնարկել են տատիկների նոր միջազգային շարժում:

 

Տատիկների այս չկանխատեսված շարժումը փոխում է աշխարհը: Ըմբոստ տատիկներն օգտագործում են իրենց իշխանությունը որպեսզի ստեղծեն ավելի լավ ապագա թոռնիկների համար ամենուրեք: Եվ նրանք հաջողության են հասնում:

 

Եթե դուք տատիկ եք,  ունեք տատիկ կամ  հետաքրքրվում եք կանանց միջազգային խնդիրներով, այս գիրքը կոգեշնչի ձեզ:

 

 

Տատիկների իշխանությունը գիրքը դիտարկում է 120 ակտիվիստ տատիկների 5 մայրցամաքների 15 երկրներից, ովքեր ներկայացնում են ազդեցիկ պատմություններ իրենց խոսքերով: Տատիկները Կանադայում, Սվազիլենդում և Հարավային Աֆրիկայում համագործակցում են ՁԻԱՀ-ի որբերի մասին հոգ տանելու նպատակով:

Տատիկները Սենեգալում համոզում են համայնքներին հրաժարվել աղջիկների թլպատումից:  Հնդկաստանում տատիկները դարձել են արևային ինժեներներ և լույս են պարգևում իրենց գյուղերին, մինչդեռ մյուսները Պերուում, Թաիլանդում և Լաոսում պահպանում են հյուսված ավանդույթները:

Արգենտինայում տատիկները գրքերի և ընթերցանության հանդեպ սեր են սերմանում երեխաների մոտ: Մյուս արգենտինյան տատիկները շարունակում են 40-ամյա որոնումը իրենց թոռնիկների, ովքեր առևանգվել են երկրի ռազմական դիկտատուրայի ժամանակ:

 

Իռլանդացի տատիկները սովորեցնում են իրենց թոռնիկներին սերմեր ցանել և պատրաստել թարմ տեղական մթերքներվ: Ֆիլիպինյան տատիկները արդարադատություն են պահանջում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվելու համար: Գվատեմալայի տատիկները գործարկել են թեժ գիծ և սովորեցնում են ծնողական դաստիարակություն: Միջին Արևելքում իսրայելացի տատիկները խախտումները կանխելու նպատակով վերահսկում են անցակետերը և ամենատարածված հեռուստատեսային շոուի անիմացիոն չորս  տատիկների, ովքեր զարմանում են ժամանակակից կյանքի վրա: Աշխարհի տասներեք երկրներում տեղաբնիկ տատիկները բժշկող ծեսեր են անցկացնում աշխարհի խաղաղություն բերելու նպատակով:

 

Ի դեպ, այս գրքի բոլոր հեղինակային հոնորարները կնվիրաբերվեն Ստեֆան Լյուիս Հիմնադրամի ՛՛Տատիկներից Տատիկներին՛՛ քարոզարշավին, որը դրամաշնորհ է տրամադրում աֆրիկացի տատիկներին, ովքեր մեծացնում են որբերին:

 

Աղբյուրը.

http://globalgrandmotherpower.com/

 

 

 

 

Դիտումների քանակը` 3534

Գլխավոր էջ