Տավուշի մարզի պատգամավորության կին թեկնածուները/ տեսանյութ

ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2 –ին կայանալիք ընտրություններին մասնակցող կուսակցություննից և դաշինքներից, Տավուշի մարզում  թիվ 13 ընտրատարածքում  առաջադրվել է 61 թեկնածու,որից 18-ը ՝կանայք են:

 

Ընտրություններին ընդառաջ ,կուսակցություններն ու պատգամավության թեկնածուներն ակտիվորեն մասնակցում են քարոզաշավին՝ներկայացնելով իրենց ծրագրերը : Սակայն  կին թեկնածուների մասնակցությունն  ընտրողների հետ   անհատական հանդիպումներին՝ պասիվ էր :Առաջադրված կին թեկնածուների մի մասին՝ ընտրողն այդպես էլ   չկարողացավ ճանաչել: Նրանք միայն կուսակցության կամ դաշինքների մեծ հավաքների ընթացքում երևացին … Իհարկե կային նաև բացառություններ:

 

«Ազատ դեմոկրատներ»  կուսակցության կողմից թիվ 13 ընտրատարածքում առաջադրված կին թեկնածուներից  Անժելա Խաչատչյանը սակայն բավականին ակտիվ քարոզարշավ էր ծավալել: Տավուշի մարզում առաջադրված կին թեկնածուն մի քանի հանդիպում է ունեցել իր ընտրողների հետ: Երիտասարդ կնոջ համար անընդունելի է երկրի ներկա իրավիճակը :Նա նշում է ,որ «Ազատ Դեմոկրատները»  առանձնացել են  իրենց ցուցակներում  թե երիտասարդության ներգրավվածությամբ,  թե կանանց ներգրավվածությամբ: Անժելա Խաչատրյանը «Ազատ Դեմոկրատներ»  կուսակցության հիմնադիր անդամ է 2011 թվականից ,երբ դեռ 22 տարեկան էր: Նշում է ,որ պետք ստեղծվեն աշխատատեղեր ,աջակցություն լինի փոքր և միջին բիզնեսին ևերիտասարդը մնա իր գյուղում իր քաղաքում,չձգտի Երևան կամ չարտագաղթի Հայաստանից.  «Մենք ցանկանում ենք մտքի, ոճի փոփոխություն և մենք , երիտասարդներս,  ասում ենք , որ կարող ենք դա անել»:

 

Թիվ 13 ընտրատարածքից  մեկ այլ կին թեկնածու  «ԵԼՔ»  դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Հերմինե Անտոնյանը մանկավարժ է: Նա գտնում է , որ երկիր փոխելու համար կա ընտրություն, կա ելք:

 

Ինչու մանկավարժությունից քաղաքականություն հարցին, պատասխանում է , որովհետև տարիներ շարունակ , հետևողականորեն Հայաստանը հասցվել է տնտեսական , բարոյական անկման, կենսամակարդակի  վատթարացման:

 

 

«Կոռուպցիան ,արտագաղթը մեզ բերել հասցրել է այս հրապարակ:Որպես մանկավարժ, իմ ուսերին եմ վերցնում կատարել իշխանափոխություն և ձեր վստահության քվեի միջոցով ձևավորել նոր իշխանություն», – այս խոսքերով է  դիմում  Հերմինե Անտոնյանը իր ընտրողներին, ներկայացնելով  «ԵԼՔ»  դաշինքի 30 քայլերն,որը դաշինքը մտադիր է իրականացնել:

 

 

Ընդհանուր առմամբ,  Տավուշում  ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում առավել ակտիվություն են ցուցաբերում տղամարդ թեկնածունները:  Թեպետ ընտրողների հետ հանդիպումները փաստում են, որ հասարակությունը կարիք ունի կին պատգմավորների , որոնք կարող են իրենց ձայնը լսելի դարձնել:

 

Նաիրա Խաչիկյան

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 2772

Գլխավոր էջ