Տավուշի մարզի միակ կին համայնքապետը չի առաջադրվելու
Տավուշի մարզի Աղավնավանք համայնքի ղեկավար Վարդուշ Ներսիսյանը, ով 2003-ից ղեկավարում է համայնքը, որոշել է չառաջադրել իր թեկնածությունը մարտի 9-ին կայանալիք ընտրություններում : Panorama.am-ի հետ զրույցում տիկին Ներսիսյանն ասաց, որ կնոկրետ պատճառ չկա նման որոշման համար:
«Պարզապես մեր մարզի կին համայնքապետերից միայն ես էի, մնացել էի մենակ ու որոշեցի, որ չեմ առաջադրվի»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզն ունի 67 համայնք, եւ միայն Աղավնավանք համայնքն էր, որ ուներ կին ղեկավար: Եվ քանի որ մարտի 9-ին ընտրություններում առաջադրված համայնքապետերի թեկնածուների թվում կին չկա, ստացվում է , որ այսուհետ , մարզի բոլոր համայնքները միայն տղամարդիկ են ղեկավարելու:
Մարզում ընդամենը 26 համայնք ունի ավագանու կին անդամ, մնացած համայնքներում 484 ավագանու անդամներից միայն 39-ն են կանայք (8%):
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
ՏԻՄ կամ Տղամարդկանց Ինքնակառավարման Մարմիններ
Տորունիքում ընտրապայքարի են դուրս եկել միայն կանայք
Կանայք խուսափու՞մ են ավագանիներից
Դիտումների քանակը` 3509