Վերարտադրողական առողջությունը թվերով
Մեր երկրում բնակվում են վերարտադրողական տարիքի (15 և բարձր) մոտ 1.32 միլիոն կանայք և աղջիկներ:
Վերարտադրողական տարիքի յուրաքանչյուր վեց կնոջից մեկը տառապում է անպտղությամբ (16.8%-ը՝ գրեթե 220 հազար կին), ինչը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ճգնաժամային ցուցանիշը (15%):
Հայաստանում յուրաքանչյուր տարի մոտավորապես 385 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ: Քաղցկեղի այդ տեսակից մեր երկրում ամեն տարի մահանում է ավելի քան 200 կին: Այն վերարտադրողական օրգաններում չարորակ նորագոյացությունների առումով երկրորդ տեղն է զբաղեցնում 15-ից 44 տարեկան կանանց մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո:
Վիճակագրական տվյալներով, Հայաստանում տարեկան միջինը գրանցվում է հղիության մոտ 60.000 դեպք, որոնցից մոտ 45.000-ն ավարտվում է ծնունդով: Երկրում աբորտների թիվը կազմում է տարեկան միջինը 10.000:
Մայրական մահերի թիվը կազմում է տարեկան միջինը 10, իսկ մայրական մահացության ցուցանիշը յուրաքանչյուր 100.000 կենդանածնի հաշվարկով մինչև 30 է հասնում`, ինչը ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշից (34-35), սակայն գերազանցում է միջին եվրոպական մակարդակը (6):
Ըստ ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի տվյալների
Դիտումների քանակը` 3530