Վենեսուելայի պաշտպանության նախարարությունը կգլխավորի կին ծովակալը
Վենեսուելայում պաշտպանության նախարարի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտպանության նախարար է նշանակել ծովակալ Կարմեն Մելենդեսին: Նրա նշանակման մասին Մադուրոն հայտարարել է զինվորական թանգարանում միջոցառման ժամանակ, որտեղ պահվում են Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի մասունքները: Նախագահը Մելենդեսին անվանել է նրան «հայրենիքի զինվոր»:
2012թ. Մելենդեսը ծովակալի կոչոմ էր ստացել եւ դարձել Վենսուելայի առաջին կինը, որն իր կարիերայում նման աստիճանի հասել էր: 2012թ. հոկտեմբերին Չավեսը նրան լայն լիազորութուններ էր հատկացրել իր աշխատակազմում: Մելենդեսի ստորաբաժանումն իրավունք ուներ ստուգումներ անցկացնել պետական հաստատություններում եւ կազմակերպություններում, որոնք կասկածվում էին կաշառակերության մեջ, հաղորդում է Reuters-ը:
Հատկանշական է, որ Նիկարագուայի, Պարագվայի և Էկվադորի պաշտպանության նախարարությունները ներկայում նույնպես գլխավորում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ:
Դիտումների քանակը` 3225