Վատիկանի պաշտոնական թերթը թողարկելու է ամենամսյա հավելված կանանց համար

Վատիկանի L’ Osservatore Romano պաշտոնական  թերթը, որն անցյալ տարի տոնեց իր 150-ամյակը, թողարկելու է ամենամսյա հավելված կանանց համար՝ նվիրված նրանց՝ Կաթոլիկ եկեղեցու և հասարակության կյանքում ունեցած տեղին և դերին, հաղորդում է Վատիկանի ռադիոն:

 

Հավելվածի առաջին համարը, որը լույս է տեսնելու ներդիրի տեսքով, կթողարկվի մայիսի 31-ին: Հավելվածը կխմբագրեն  կանայք. L’Osservatore Romano թերթի աշխատակից Լուչետտա Սկարաֆիան (Lucetta Scaraffia) և հեռուստալրագրող Ռիտաննա Արմենին (Ritanna Armeni).

 

 

Լուչետտա Սկարաֆֆիային կոլեգաներն անվանում են ՛՛Վատիկանի Ֆեմինիստուհի՛՛՝ կանանց իրավունքների հետևողական պաշտպանության և կոշտ դիրքորոշման համար: Հենց նա է «Հռոմեական թղթակկցում» հոդվածներ գրել հոգևորականների շրջանում տարածված սեռական չարաշահումների պատճառով ստեղծված  ճգնաժամի մասին: Սկարաֆֆիան համագործակցել է իտալական Avvenire и Corriere della Sera թերթերի հետ, ներկայումս հանդիսանում է Իտալիայում Բիոէթիկայի ազգային հանձնաժողովի ակտիվ անդամ:

 

 

Վատիկանի Պետական Քարտուղարությունում կանայք կազմում են ամբողջ աշխատակազմի քառորդ մասը: Սակայն, ըստ Սկարաֆֆիայի, նրանց մտահոգում է այն փաստը, որ առավել հաճախ իրենք ընկալվում են որպես օգնականներ, կամ էլ նույնիսկ՝ աղախիններ: Լրագրողը կարծում է, որ Կաթոլիկ եկեղեցում կանանց կարելի է վստահել ավելի պատասխանատու պաշտոններ, քան հիմա:

 

L’Osservatore Romano թերթը լույս է տեսնում 1861 թ.-ից և համարվում է ոչ միայն կրոնական, այլ նաև հասարակական-քաղաքական հրապարակում: Ներկայումս նրա օրական տպաքանակը կազմում է մոտ 100,000 օրինակ: Այն ունի նաև էլեկտրոնային տարբերակ և կիրակնօրյա գունավոր հավելված Osservatore Romano della dоmenica, ինչպես նաև շաբաթական հրապարակումներ անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուներով և ամսական հրատարակում լեհերենով:

 

 

Դիտումների քանակը` 4590

Գլխավոր էջ