Վանաձորցի 4-ամյա աղջնակի ոտքերը վագոն-տնակում ցրտահարվել են

Վանաձորի տնակային ավաններից մեկում եղբոր հետ տատիկի խնամքին գտնվող 4-ամյա Մարինեի ոտքերը ցրտահարվել են: Բժիշկներն ախտորոշել են 1-2-րդ աստիճանի ցրտահարություն:  Այդ  մասին  հայտնում է  News.am- ը:

 

Թե հատկապես երբ է ցրտահարվել երեխան, փոքրիկի տատիկը դժվարանում է ասել, սակայն ասում է, որ տնակում այնքան ցուրտ է, որ նույնիսկ ջուրն է դույլի մեջ սառչում:

 

Տատիկը, որը մենակ է մեծացնում թոռնիկներին, Մարինեին ու նրա 5–ամյա եղբորը, ամեն օր ստիպված է լինում փայտը շալակած տուն բերել` վագոն-տնակը տաքացնելու համար: Սակայն տնակը երբեք բավարար չափով չի տաքանում։

 

 

«Պատուհանները ներսից սառցակալում են, ջուրը կաթում է գլխներիս, ամանները դնում եմ տակը, որ ջուրը գետնին չսառչի: Սապոգ չուներ, մի քանի օր առաջ եմ 1000 դրամով օգտագործած սապոգ վերցրել, դեռ փողն էլ չեմ տվել…Ինքն էլ տաքին սովոր ա: Արևն էլ դուրս եկած էղնի, ասում ա՝ տատիկ, պեչկան վառի, ես մրսում եմ: Բա ես մեղք չե՞մ, ես ո՞նց քեզ էդքան տաքացնեմ»,- պատմել  է տատիկը` հավելելով, որ չի էլ նկատել, թե հատկապես երբ է ցրտահարվել երեխան:

 

Ոտքերի հետ կապված խնդիրը նկատել են համաբուժարանում, երբ այլ հարցով դիմելով թաղամասային մանկաբույժին, տատիկը նշել է, որ փոքրիկը սկսել է դժվարությամբ քայլել:  Նրանց անմիջապես ուղեգրել են ստացիոնար բուժման:

 

Աղբյուրը՝  News.am

 

A

Դիտումների քանակը` 3776

Գլխավոր էջ