Սոնա Մինասյան. «Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, այդ թվում և մարդկանց մտածելակերպի մեջ»
WomenNet.am-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի քարտուղար, լրագրող Սոնա Մինասյանը, ով զբաղեցնում է «Մենք» դաշինքի համապետական ցուցակի 8-րդ հորիզոնականը և առաջադրվել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզի թիվ 12 ընտրատարածքում: Ասում է քաղաքականությունը կամ զգում ես, կամ չես զգում, այն իմ ամենօրյա աշխատանքն է եղել և բնական է, որ այս անգամ էլ առաջադրվել եմ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու:
– 2011 թվականից «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ եմ, և թող անհամեստ չհնչի, կարող եմ ասել, որ կուսակցության հիմնադիր անդամներից եմ: Քանի որ լրագրող էի, քաղաքականության հետ շատ էի առնչվում, իսկ «Ազատ դեմոկրատները» ունեին հենց իմ մոտեցումներն ու գաղափարները: Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ կուսակցությունը ունի հստակ տարբերվող արտաքին քաղաքականություն ուղեգիծ և մեծ ցանկություն ունեի, որ մոտեցումները իրականություն դառնաին: Մենք այն քիչ քաղաքական ուժերից ենք, որ ասում ենք, որ Հայաստանը պետք է լինի ԵՄ լիիրավ անդամ, որովհետև մենք մեր քաղաքակրթությունով էլ ենք այդպիսին` Եվրոպական արժեքների կրող:
-Երկրորդ անգամ եք առաջադրվում, երկու անգամ էլ ցուցակում 8-րդ համարն էք, սա պատահականությու՞ն է:
– Ասեմ ավելին «Մենք» դաշինքը ութերորդ քվեաթերթիկն է, այսինքն ութի-ութն եմ: Սա միանգամայն պատահական է ստացվել:
– Ինչպիսի՞ տարբերություններ եք տեսնում նախորդ և այս ընտրությունների միջև:
– Մենք բոլորս էլ լավ գիտենք թե 2017 թվականին ընտրությունները ինչպիսին էին: Ես կարծում եմ, որ այդ ժամանակ որպես այդպիսին ընտրություններ չեն եղել և վավեր չենք համարում, որովհետև շատ լավ գիտենք թե ինչ է տեղի ունեցել, այդ տասը հազար դրամների պատմությունը և այլն: Բայց այսօր իրավիճակը մի քիչ այլ է, որովհետև Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, այդ թվում և մարդկանց մեջ էլ են տեղի ունեցել, և գաղափարներում, և մտածելակերպի մեջ: Մենք հույս ունենք, որ այս իշխանությունները ինչպես հայտարարել են և ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի, (ավագանու ընտրություններն էլ այդ ցույց տվեցին), որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է գնալ ընտրատեղամաս և կատարի իր ազատ ընտրությունը: Եվ այս առումով այո կա փոփոխություն: Չնայած պետք է փաստեմ, որ քարոզարշավի ժամանակահատվածը շատ կարճ էր, ընդամենը 12 օր է և բոլոր կուսակցություններն էլ, կարծում եմ, ունեին խնդիր, որպեսզի ճիշտ հասցնեն իրենց մոտեցումներն ու գաղափարներն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:Բայց բորորս էլ անում ենք այն ամեն ինչ` օգտագործում էինք այն բոլոր քաղաքական միջոցները որպեսզի, երբ ընտրողը հասնի ընտրատեղամաս, ունենա իր հստակ մոտեցումները, թե ում պետք է ընտրրի:
– Ի՞նչ նոր գաղափարներով եք հանդես եկել այս ընտրություններին:
– Մենք ասում ենք, հայկական զինված ուժերը պետք է համապատասխանեցնենք ՆԱՏՕ-ի չափանիշներին, և նորից ենք ասում, և միշտ ենք ասել, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար անարդյունավետ կառույց է և մենք մեր հարաբերությունները պետք է վերանայենք Ռուսաստանի հետ և պետք է ունենանք իրավահավասար հարաբերություններ: Ասում ենք, որ ՀՀ քաղաքացին պետք է առանց վիզայի մուտք գործի Եվրոպաական միություն և մենք պետք է լինենք ԵՄ լիիրավ անդամ: Բոլոր այս ուղղությունները առաջնահերթություն են մեր համար, որովհետև մեկը մյուսի հետ փոխկապակցված են: Լուրջ անդրադարձ ենք կատարել նաև տնտեսությանը` հզոր տնտեսությունը, անվտանգությունը: Մրցունակ տնտեսություն պետք է ունենանք, որովհետև այս ամենը ապահովվում է ՀՀ բարեկեցիկ կյանքը: Որովհետև յուրաքանչյուր քաղաքացի պետք է ապրի և արարի իր սեփական երկրում` արժանապատիվ Հայաստանում, որտեղ ամեն ինչ պետք է արվի հանուն մարդու և նրա ապահովվությոն համար: Մենք ներկայացրել ենք նաև «Առաջինը Հայաստան» նախընտրական քաղաքական ծրագիրը, որտեղ հստակ կան մատնանշված, բոլոր խնդիրները և լուծումները և իրատեսական ժամանակահատվածում,որում կարելի է իրագործել: Մենք ունենք 30 % ստվեր, որի դեմ անզիջում պայքար պետք է լինի, այսօրվա իշխանությունը քայլեր կատարում է և մենք տեսնում ենք առնվազն քաղաքական կամք, բայց մենք արդյունքը դեռ չենք տեսել, որովհետև պետք է լինի օրենսդրական փոփոխություններ, որպեսզի հասնենք սպասված արդյունքների:
-Ինչու՞ պետք է ընտրել ձեզ և ձեր դաշինքը:
– Մենք բազմիցս ենք ասել, որ Հայաստանի ամենամեծ կապիտալը դա ՀՀ քաղաքացին է և մենք կարող ենք բոլորս իրար հետ միասին իրագործել այն տեսլականը, այն ապագան, որը ունի մեր դաշինքը: Ըստ որի ՀՀ-ն լինելու է անկախ պետություն, քաղաքացին լինելու էՀՀ անկախ պետությոն ազատ քաղաքացի և այդ առումով ես հաշվետու եմ, ոչ միայն իմ այլև ընտրողներից յուրաքանչյուրի առջև: Ես միշտ պատրաստ եմ միշտ աջակից լինել և ֆիզիկապես և բարոյապես, որպեսզի բոլորը հանրային կյանքում իրենց դերը և նշանակությունը միշտ կարողանան բարձրացնել:
– Ի՞նչ կուզեիք ասել ձեր ընտրողներին:
-Միասին կարող ենք անել ամեն ինչ և ես պատրաստ եմ օգտագործել քաղաքական ողջ գործիքակազմը, որպեսզի բոլորս ապրենք բարեկեցիկ Հայաստանում:
Կ. Պետրոսյան:
Դիտումների քանակը` 1374