«Սկեսուրների դերակատարումը և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները Հայաստանում» . հետազոտության  ներկայացում

Սեպտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին,  մայրաքաղաքի Սարյան 8 հասցեում գտնվող Ալմոնդ սրճարանում տեղի կունենա 2017 .-ին իրականացված երկու հետազոտությունների արդյունքների ներկայացումը:

 

Դրանք են.

«Սկեսուրների դերակատարումը և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները Հայաստանում» և

«Ինչպե՞ս տղա ունենալ. արու զավակի նախընտրության մշակութային պրակտիկաները Հայաստանում»

 

Որակական այս  հետազոտություններն իրականացվելեն Վորլդ Վիժն Հայաստանի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի շրջանակում՝ ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի կողմից:

 

***

«Հղի ունեինք` 2 աղջիկ ուներ, երրորդին էր սպասում, մի օր եկավ ասեց, թե ինձ հաշվառումից հանեք, էլ հղի չեմ, ընդհատել եմ, էլի աղջիկ էր,  ամուսինս կտրականապես ասեց մեզ պետք չի, կհանես, նոր կգաս մոտս՝ Ռուսաստան»:

(Գյումրի, մանկաբարձ)

***

«Չէր միջամտում, այլ կառավարում էր մեր ընտանիքը: Մի տեգրս տենց էլ չամուսնացավ, ինքն էլ մեր հետ էր ապրում ժամանակին,  կիսուրս ինձ ստիպում էր, որ ես իրա հոգսերն էլ հոգամ՝ լվամ, հարդուկեմ, մաքրեմ»:

(Միջին մասնագիտական  կրթությամբ կին)

Դիտումների քանակը` 3068

Գլխավոր էջ