Հունգարական N1TV հեռուստաընկերության օպերատոր Պետրա Լասլոն ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է նա հարվածում երկու փախստական երեխաների և ոտքի շարժումով գետնին գցում մեկ այլ փախստականի:
Պետրա Լասլոն երկրի Ռոսկե քաղաքում նկարահանում էր ոստիկաններից փախչող փախստականներին ու երբ իր երեխային գրկած մի տղամարդ ազատվում է ոստիկանից ու փախչում, Լասլոն մեկնում է ոտքը, որից հետո հայրն ընկնում է տղայի վրա: Փախստականը վրդովվում է այս արարքից, մինչդեռ օպերատորը շարունակում է նկարահանել:
Տեսանյութում երևում է նաեւ, որ Լասլոն նաև հարվածներ է հասցնում երկու պատանի փախստականների: Տեսանյութը Թվիթերում հրապարակել է գերմանական RTL հեուստաընկերության թղթակից Շտեֆան Ռիխտերը: Այն մեծ տարածում է գտել համացանցում` առաջ բերելով ֆեյսբուքյան The Petra László Wall of Shame խմբի ստեղծմանը: Ավելի ուշ հեռուստաընկերության կայքում հայտնվեց տեղեկություն, ըստ որի` Պետրա Լասլոն հեռացվել է աշխատանքից` «անընդունելի վարքի» պատճառով:
The Guardian-ը գրում է, որ N1TV-ը հունգարական ազգայնական հեռուստաընկերություն է, որը սերտորեն կապված է ծայրահեղ աջական Յոբբիկ կուսակցությանը, որը մեծությամբ երրորդն է երկրում: Ինչպես հավելում է ռուսական Դոժդ հեռուստաընկերությունը, Մերձավոր Արևելքից փախստականների հոսքի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակի մասին գրելիս լրատվամիջոցը գործածում է այնպիսի վերնագրեր, ինչպիսին է` «Փախստականները լցվել են մեր խանութները»:
Հեռուստաընկերությունը իր աշխատակցին հեռացնելու հայտարարությամբ հայտնել է նաև, որ այսպիսով հարցը համարում է փակված: Մինչդեռ ընդդիմադիր Együtt-PM և Դեմոկրատական կոալիցիա կուսակցությունները հայտնել են, որ լրագրողի դեմ հանդես կգան բռնություն գործադրելու մեղադրանքով, ինչը ենթադրում է մինչև հինգ տարվա ազատազրկում:
Հունգարիան համարվում է քաղաքացիական պատերազմի հետևանքով Սիրիան լքող մարդկանց համար Եվրոպական միություն հասնելու հիմնական ուղիներից մեկը: Որոշ հաշվարկներով` օրական 2,000-3,000 փախստական է մտնում երկիր, որոնց մի մասի նպատակը Գերմանիա տեղափոխվելն է:
Սկանդալային տեսագրություն. հունգարացի հեռուստալրագրողուհին հարվածում է ոստիկանությունից փախչող փախստականներին

Հոդվածն ամբողջությամբ Հետք.ամ -ում:
Դիտումների քանակը` 4374