Սիրիահայերը անվտանգություն են փնտրում իրենց հնագույն հայրենիքում – հաղորդում է BBC-ն

Մինչդեռ  Եվրոպայում փախստականների ճգնաժամ է մոլեգնում, Հայաստանը  հյուրընկալել է հազարավոր սիրիացիների, մասնավորապես,  քրիստոնեական  հայկական  համայնքից :  Այս  թեմային է անդրադռնում  BBC-ն` սեպտեմբերի 10-ին հրապարակված հոդվածում:

 

Հակամարտության սկզբից ի վեր առնվազն 15 000-սիրիացիներ ապաստան են գտել Հայաստանում՝ ըստ UNHCR-ի տվյալներիի:

 

1915-ին  Օսմանյան կայսրության կողմից զանգվածային սպանությունների և տեղահանման ենթարկված հայերի մեծ մասը ապաստան էր գտել Սիրիայում: Այսօր՝  մեկ դար անց Սիրիայի Դեր Զոր  անապատի միջով մահվան երթից հետո ողջ մնացած հայերի  հետնորդները շարժվում են դեպի Բեյրութ, որտեղից էլ թռչում  Երևան:

 

«Մայր համայնք»

 

Հակամարտությունից առաջ Սիրիայում էթնիկ հայերի թիվը հաշվվում էր ավելի քան 100 000: Նրանց մեծ մասը բնակեցված է Հալեպում, ավելի փոքր համայքններ կան Քեսաբում, Քամիշլիում, Յակուբիայում, Կոբանում և Դամասկոսում:  Հայկական սփյուռքում շատերը սիրիահայերին համարում են իրենց «մայր համայնք»:

 

Սիրիացի փախստականների ներհոսքը Հայաստան սկսվել է 2012-ին, երբ ավելի քան 6500 մարդ փախուստի դիմեց: 2013-ին փախչող սիրիացիների թիվը հասավ 11000-ի, իսկ մինչև 2015-ի օգոստոս 15000 հայեր ապաստան են փնտրում:

 

Սիրիայի էթնիկ հայերի համար Հայաստանը ապահով մի վայր է ոչ միայն որպես հինավուրց հայրենիք և քրիստոնեական երկիր, այլ նաև իր միգրացիոն քաղաքականությամբ և հայրենադարձության ծրագրով, որը հեշտացնում է նրանց բնակեցման հարցը:

 

Տնտեսական դժվարություններ

 

Հայաստանի կառավարությունը ընդունել է «հատուկ միջոցներ» սիրիահայերին օգնելու համար: Այն լիազորում է Սիրիայի, Իրաքի, Լիբանանի հյուպատոսական գրասենյակներին սիրիահայերին անվճար քաղաքացիություն և անձնագրեր տրամադրել:

 

Հայաստանում ստեղծված պատկերը ցույց է տալիս, որ այստեղ ժամանողների համար պայմաններն ավելի լավ են, քան Թուրքիայում և Լիբանանում:

 

Հայաստանի սեփական տնտեսական դժվարությունների հետ մեկտեղ  պայքարում է ապաստան և աշխատանք տրամադրել նոր ժամանող սիրիահայերին: Սիրիահայերին տրվող պետական աջակցությունը հիմնականում ընդգրկում է կրթությունը, բժշկական օգնությունը և փաստաթղթերի տրամադրումը:

 

«Մենք մտահոգված ենք բնակարանի վարձույթով, սա արդեն իսկ մեծ մարտահրավեր է մեզ համար: Մենք պետք է դիմենք միջազգային և բարեգործական կազմակերպություններին մեզ սատարելու համար, որովհետև մենք բախվում ենք լուրջ խնդիրների:  Հոսքը չափազանց մեծ է, մենք չենք կարող հաղթահարել», – վերջերս ասել է Հայաստանի սփյուռքի նախարարության պաշտոնյան:

 

Հայաստանի պետական պաշտոնյաները պնդում են նույնիսկ ամենաաղքատ փախստականների վիճակը Հայաստանում ավելի ապահով է՝ համեմատած 4 միլիոն տեղահանված սիրիացիների հետ, որոնցից շատերը պայքարում են գոյության համար Թուրքիայի, Լիբանանի և Հորդանանի ճամբարներում և քանդված քաղաքներում, – նշված է

 

Հոդվածում  նաեւ նշվում է , որ փախստականների մի մասը, ում չի հաջողվել հաստատվել Հայաստանում, հնարավորություն ունեն  ապաստանել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

 

Աղբյուրը ՝ BBC

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Դեպի Եվրոպա կյանքի գնով…

Եվրոպայի սահմաններին աննախադեպ թվով փախստականներ են կուտակվել

Իսլամական պետությունը վաճառում է ոչ միայն սեքս-ստրկուհիներին, այլ նրանց օրգանները

Թե ինչու պետք է Իսրայելն ու Հայաստանը «ընդունեն» եզդիներին. Huffingtonpost

ՄԱԿ ՓԳՀ. Հիշե՛նք նրանց, ովքեր զոհվել են մարդասիրական առաքելություն իրականացնելիս

Այսօր ավելի քան 100 միլիոն կին, տղամարդ և երեխա մարդասիրական օգնության կարիք ունեն

Եզդի ընտանիքները Իսլամական պետությունից փախչում են Հայաստան

Սիրիա. Իսլամական պետությունն առևանգել է 150 ասորական քրիստոնյաների, այդ թվում՝ կանանց և երեխաների

Միայն վերջին երեք ամսում Հայաստան է ժամանել երկու հազար սիրիահայ

«Պատերազմը միակ բանն է, որ նրանք տեսել են իրենց կյանքում»…

Սիրիացի փախստականների թիվը գերազանցում է չորս միլիոնը – ՄԱԿ ՓԳՀ / վիդեո

ՄԱԿ-ը կոչ է անում պաշտպանել հակամարտություններից եւ աղետներից փախած կանանց ու աղջիկներին

Միջերկրյածովյան ճգնաժամ. փախստականների և միգրանտների ամենաբարձր թիվն է գրանցվել

Միջազգային օր ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության. հայտարարել է ՄԱԿ-ը

«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը

«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»

«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»

 

 

Դիտումների քանակը` 3538

Գլխավոր էջ