Սեռական բռնությունը հրեա կանանց դեմ Հոլոքոստի ժամանակ

Մինչեւ  վերջ  չբացահայտված սեռական բռնությունը Հոլոքոստի ժամանակ շատ տարբեր ձևեր, դեմքեր և ստոր դրսեւորումներ  է ունեցել: Սպանված ավելի քան 6 միլիոն հրեաների շարքում էին նաեւ այն կանայք, թերևս հազարավոր, որոնց բռնաբարել էին ճամբարներում եւ գետտոներում: Հանցագործները նացիստներն  էին, նաեւ  հրեաների հայրենակիցները կամ էլ նրանք, ովքեր թաքցնում էին հրեաներին:  Առաջին անգամ այդ փաստերը հավաքագրվեցին եւ բարձրաձայնվեցին  2010-ին լույս տեսած «Սեռական բռնությունը հրեա կանանց դեմ Հոլոքոստի ժամանակ» գրքում՝ Սոնյա Հեդգեպեթի և Ռաշել Սայդլի խմբագրությամբ:

 

 

Հեղինակները նշում են, որ շատ քիչ արձանագրություններ կան տարբեր պատճառներով, այդ թվում չկա ոչ մի գրառում չկա բռնաբարությունների վերաբերյալ, շատ քիչ կանայք են ողջ մնացել, որ կարող են վկայել դրա մասին: Բացի այդ,  քանի որ ռասսայական պղծության օրենքով նացիստներին  արգելված էր հրեա կանանց դիպչել, որոշ հետազոտողներ չեն ցանկացել ընդունել, որ բռնությունները կանանց նկատմամբ  մասսայական են եղել:

 

 

Բայց իրականում անհատների մակարդակով արգելքը չէր գործում, հրեա կանանց գաղտնի բռնաբարում էին ճամբարներում,  կալանավորների համար ստեղծված մասնավոր հասարակաց տներում: Եվ այն, որ բռնության այս ձևը շատ տարածված է եղել, հայտնի է դարձել փրկվածների և նրանց հաևրազատների վկայություններից:

 

«Սեռական բռնությունը հրեա կանանց դեմ Հոլոքոստի ժամանակ» գրքի լույս տեսնելուց անմիջապես հետո նրա հեղինակները  շատ կշտամբանքներ են ստացել տարբեր հետազոտողների կողմից: Ինչպես ցանկացած այլ հակամարտությունում, սեռական բռնություն վերապրածները և նրանց ընտանիքի անդամները շատ հաճախ ամաչելով թաքցնում էին իրենց հետ կատարվածը  և գերեզման տանում իրենց պատմությունները:

 

Բախվելով Հոլոքոստի ողջ սարսափին, բռնաբարություններից փրկվածներն կարծում  էին, որ այն, ինչ կատարվել էր նրանց հետ, այն, ինչ իրենք զգացել  են,  չափազանց քիչ է մասսայական սպանդների  համատեքստում հիշատակելու  համար:

 

Պատմաբաններն էլ, իրենց հերթին, շեշտադրում էին  միայն այն դեպքերը, երբ կանայք դիմադրել են բռնությանը՝ դրսևորելով հերոսական վարք: Փրկվածները անշուշտ կարող էին ճնշվել, քանի որ իրենց վերապրածը հաճախ չէր տեղավորվում  հեռոսության համատեքստում:

 

Մինչդեռ որոշ կանայք ստիպված էին ընդունել բռնաբարությունը որպես փոխհատուցում ապաստարան կամ սնունդ ստանալու դիմաց կամ էլ իրենց երեխաներին փրկելու համար: Վկայություններ կան, որ հրեական գետտոններում  գեղեցիկ կանանց հաճախ  հանձնում էին  որպես  փրկագին:

 

Ինչպես է սեռական բռնությունն օգտագործվում որպես պատերազմական զենք

 

Ի տարբերություն 20-րդ դարի այլ ցեղասպանությունների, սեռական բռնությունը Հոլոքոստում չի օգտագործվել որպես վերեւից լիազորված  ռազմավարություն: Հրեաներին ոչնչացնելու իրենց ձգտման մեջ նացիստները  նվաճեցին նրանց սովի և ստրկության միջոցով: Սակայն հրեա կանանց նկատմամբ օգտագործվեց նաև սեռական բռնությունը. բռնաբարություններ, սեռական նվաստացումներ, մարմնական վնասվածքներ:

 

ՄԱԿ-ը բնորոշում է էթնիկական մաքրումը որպես «նպատակային քաղաքականություն՝ մշակված մի էթնիկ կամ կրոնական խմբի կողմից որոշ աշխարհագրական տարածքում այլ էթնիկ կամ կրոնական խմբի քաղաքացիական բնակչությանը բռնության կամ ահաբեկչության միջոցով վերացնելու համար»: Հոլոքոստը փորձ էր վերացնելու Հրեա ժողովրդին,  եւ այն կարելի է բնորոշել «էթնիկական մաքրում» տերմինի միջոցով ՝ ընդգծելու համար, որ սեռական բռնությունն օգտագործվում էր հրեսաների կամ այլ մարդկանց խմբերի վերարատադրումը կանխելու նպատակով: Կան վկայություններ, որ ճամբարներից մեկում շուրջ 40 000 մարդ հարկադրաբար ստերիլիզացվել է, 5 500 կին  եւ 600 տղամարդ  դրանից հետո մահացել են:

 

Բռնաբարությունը օգտագործվում էր նաեւ  որպես քաղաքական կտտանքների,  կամքը կոտրելու, նվաստացնելու միջոց:  Հայտնի են  նաեւ ցուցադրական խմբակային բռնաբարությունների դեպքեր աշխատանքային ճամբարներում, կանանց հաճախ  նվաստացնում էին  մերկացնելով եւ  ստիպելով ժամերով նույնիսկ օրերով կանգնել կամ պարել զինվորների առջեւ…

 

Երբեմն սեռական բռնությունը կարող էր լինել աննախադեպ դաժան՝ հանգեցնելով ներքին վնասվածքների: Որոշ դեպքերում կանանց վերարտադրողական օրգաններն այնքան էին վնասվել, որ նրանք ի վիճակի չեն եղել այլև երեխաներ ունենալ:

 

Բռնաբարությունը հաճախ կազմել է թալանի և կողոպուտի մի մաս, թեպետ դա  արգելված էր նացիստների կողմից բռնազավթված Եվրոպայում: Սակայն գերմանացիները հաճախ ներխուժում էին տներ ոչ միայն թանկարժեք իրեր տանելու, այլ կանանց բռնաբարելու նպատակով:

 

Կանայք հարկադրված մարմնավաճառությամբ էին զբաղվում հասարակաց տներում՝ սպասարկելով բանտարկյալների, երբեմն նրանց  այցելում էին նաև հրեա բանտարկյալներ:

 

Շատ է ասվել գերմանացի բժիշկների՝ կանանց վերարտադրողականության ուղղությամբ տարվող  փորձերի մասին, սակայն քիչ է ասվել այն հետեւնքների մասին , որ դրանք ունեցել են: Բռնաբարված կանայք ոչ միայն ստերիլիզացիայի կամ հարկադիր աբորտների էին ենթարկվում, այլ բժշկական այլանդակ փորձերի զոհ դառնում: Այդ ամենի  միջով անցածները  եթե նույնիսկ փրկվում էին ճամբարներից, միևնույն է նրանց մի մասն արդեն ոչնչացված էր՝ նրանք դատապարտված էին անպտղության և նույնիսկ մահվան:

 

Չնայած հրեա և ոչ հրեա փրկվածների բազմաթիվ վկայություններին, որոնք ապացուցում են բռնաբարության տարածվածությունը և սեռական բռնության սպառնալիքը, այնուամենայնիվ անհնար է ներկայացնել կոնկրետ թվեր:

 

Տարածված էր այն կարծիքը, որ  կանայք պետք է կանխեին բռնաբարությունը, հետևաբար նրանց հաճախ մեղադրում են այն ամենի մեջ, ինչ կատարվեց իրենց հետ,  համարում նրանց անբարոյական: Եվ դա տասնամյակների լռության ևս մեկ պատճառ է:

 

Մինչդեռ, ինչպես նշումեն իրավապաշտպանները,   սեռական բռնությունը կարող էր քրեական հետապնդման ենթարկվել «այլ անմարդկային ակտի» կամ միջազգային իրավունքով ճանաչված այլ հոդվածի ներքո:

 

Առավել մանրամասն անգլերեն

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…


Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց

 

« Անբացատրելի մի հրաշք էր, բայց այդ դժոխքային պայմաններում բոլոր ծնունդները կենդանի էին»…

 

Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…

 

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

 

«1915 թվականի կնոջ դեմքը»

 

«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո

 

Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում

 

Լեսկոն նրա անունը չէր…

 

Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են

 

 

Դիտումների քանակը` 7037

Գլխավոր էջ