Սեպտեմբերի 9-ին ընդամենը 9-ը կին ընտրվեց համայնքի ղեկավար

Սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում, համայնքի ղեկավարի պաշտոնի  համար իրենց  թեկնածությունն էին առաջադրել 33 կին, ընդ որում նրանցից  ընդամենը  մեկն էր հավակնում քաղաքապետ դառնալ: Ըստ նախնական տվյալների՝ 397 համայնքից , որտեղ համայնքի ղեկավարի ընտրություններ են անցել,  հաջողության են հասել ընդամենը 9 կին (2,3%):

 

Նշենք նաեւ, որ համայնքի ղեկավարի պաշտոններում նոր կանայք չեն հայտնվի. մրցակցությունն հաղթահարած  ինը  կանայք վերընտրվել են իրենց համայնքներում՝ գյուղապետի պաշտոնում:

 

 

Նրանք են`

Արմավիրի մարզում  Գեւորգյան Սուսաննան  (Արեվաշատ համայնք), Դավթյան Անահիտը (Արտամետ),

Լոռու մարզում՝ Հարությունյան Սրբուհին (Բազում), Կերխանաջեվա Վալենտինան (Յաղդան), Դումիկյան Արուսյակը (Պաղաղբյուր),

Շիրակի մարզում՝ Հազրյան Աղունիկը (Արեգնադեմ),

Սյունիքի մարզում ՝ Մարգարյան Շուշանը (Հացավան), Մանուկյան Արմինեն(Շրվենանց), Ավետյան Լուսինեն(Քարահունջ):

 

 

WomenNet.am-ը շնորհավորում է ժողովրդի վստահությունը ստացած բոլոր կանանց ու նորանոր հաջողություններ մաղթում իրենց աշխատանքում: 

 

 

 

P.S. Հիշեցնենք,  որ սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից միայն  5%-ն էին կանայք, իսկ ավագանիի կազմում ընդգրկվելու համար առաջադրվածների  10%-ն էին կին:

 

ԿԸՀ-ն ընտրված կանանց թիվը կհաշվարկի ու վերջնական տվյալներ կհրապարակի մի քանի օրից:  Իսկ այս պահին որոշ ընտրատեղամասերում դեռ վերահաշվարկ է իրականացվում:

 

 

 

Դիտումների քանակը` 3642

Գլխավոր էջ