Սեպեմբերի 18. Արմավիրում ու Արարատում կին թեկնածուները համեմատաբար շատ են

Սեպտեմբերի 18-ին կայանալաիք ՏԻՄ ընտրություններում ավագանու անդամի առավել շատ կին թեկնածուներ առաջադրված են Արմավիրի ու Արարատի մարզերի համայնքներում: Այսպես, Արարատի մարզում ավագանու 851 թեկնածուներից 121-ը կանայք են, ինքնաբացարկներից հետո 114-ը: Նրանք առաջադրված են մարզի  59 համայնքներում: Իսկ  Արմավիրի մարզում ընդհանուր առմամբ 847 մարդ է ցանկանում ավագանու անդամ դառնալ, նրանցից 142-ը կանայք են, ինքնաբացարկներից հետո 111-ը: Արմավիրում կանայք պայքարում են 76 համայնքներում:

 

Արարատի գործող ավագանիների  կազմում  կանայք ընդամենը 6.3% են կազմում

Սեպտեմբերի 18-ի   ընտրություններում  առաջադրված թեկնածուների թվում կանայք  14% են:  Մարզում  միայն մեկ կին համայնքի ղեկավար կա:

 

Արարատում կանայք առավել ակտիվ են Դիմիտրով գյուղում՝ գրանցված 7 թեկնածուներից վեցը կանայք են, նրանցից չորսն անկուսակցական են, երկուսը՝ ՀՀԿ-ական: Գյուղի ավագանին յոթ անդամ ունի, նրանցից չորսը կանայք են: Այսօր արդեն կարելի է փաստել, որ այս համայնքում ՏԻՄ ընտրությունների արդյունքում ավագանու կազմում կանանց ներգրավվածությունը կավելանա:

 

Այգեստան գյուղում ավագանու 15 թեկնածուներից 5-ը կանայք են՝ ՀՀԿ-ականներ Մանյա Մելքոնյանը, Աննա Մելքոնյանը, Սոնյա Ամյանը, անկուսակցականներ Գիսանե Զաքարյանը, Արևիկ Մարգարյանը:

 

Աննան ու Մանյան քույրեր են, քույրերից մեկը գյուղի դպրոցում ուսուցչուհի է աշխատում: Այգեստանի գործող ավագանին կազմված է 9 անդամից, նրանցից 3-ը կանայք են: Ավագանու անդամ կանանցից որևէ մեկը չի առաջադրել թեկնածությունը:

 

Մարզկենտրոն Արտաշատում ավագանու 22 թեկնածու կա: Նրանցից չորսը կանայք են՝ ԲՀԿ-ական Աննա Գալստյանը, թիվ 5 դպրոցի տնօրեն, ՀՀԿ-ական Ռուզան Հայրապետյանը, թիվ 1 դպրոցի ուսուցչուհի ՀՀԿ-ական Էմմա Նալբանդյանը, անկուսակցական Հերիքնազ Նազարյանը: Քաղաքի գործող ավագանու 15 անդամներից միայն մեկն կին՝  Ռուզան Հայրապետյանը:

 

Արարատ քաղաքում 20 թեկնածու է գրանցված, ընդամենը երկուսն  են կանայք: Ավագանու անդամ դառնալու համար ընտրապայքարի մեջ են մտել քաղաքի թիվ 2 և թիվ 3 դպրոցների տնօրենները՝ Զինա Հովհաննիսյանն ու Գոհարիկ Հովհաննիսյանը: Քաղաքի ավագանին կազմված է 15 անդամից, ընդամենը մեկ կին կա:

 

Մասիս քաղաքում ավագանու 33 գրանցված թեկնածու կա, ընդամնեը երկու կին, մեկն անկուսակցական է, մյուսն էլ Ռամկավազար ազատական կուսակցությունից: Քաղաքի գործող ավագանու 13 անդամների թվում կանայք չկան:

 

Դալար գյուղում ավագանու 10 թեկնածուներից 4-ն են կանայք՝ անկուսակցականներ Լյուիզա Ենոքյանը, Անուշ Կարապետյանը, Թամարա Հովհաննիսյանը, ՀՀ-ական Մանուշակ Մաթևոսյանը: Նրանցից երկուսը գյուղի մանկապարտեզում դաստիարակ են աշխատում, մեկը գյուղի բուժքույրն է: Դալարի գործող ավագանու կազմում կանայք չկան:

 

Արարատ մարզի վերջին քաղաքում, որտեղ ՏԻՄ ընտրություններ են նշանակված, Վեդին է: Ավագանու 12 թեկնածուների թվում կանայք չկան: Գործող ավագանու 11 անդամների թվում էլ կանայք չկան:

 

Արարատում համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն մոտ 6 տասնյակ համայնքներում: Մարզում կանայք առաջադրվել էին 7 համայնքներում. Սիփանիկում, Ոստանում, Կանաչուտում, Դիմիտրովում, Արբաթում, Արաքսավանում, Ազատավանում:  Ինքնաբացարկներից հետո ընտրություններին կմասնակցեն Սիփանիկ, Ազատավան, Կանաչուտ համայնքներում առաջադրված կին թեկնածուները՚:

 

 

 

 

Արմավիրի մարզի գործող ավագանիների կազմում  կանայք 8,1% են կազմում

 

Այս ընտրություններում  առաջադրված թեկնածուների թվում կանայք  16% են:    Արմավիրում կանայք պայքարում են 76 համայնքներում:

 

Արմավիր քաղաքում 18 թեկնածու կա, նրանց թվում կին չկա: Գործող ավագանու 15 անդամների թվում էլ կանայք չկան:

 

Մեծամոր քաղաքում ավագանու գրանցված 26 թեկնածու կա, այստեղ էլ կանայք չեն մասնակցում: Ավագանու 11 անդամներից մեկն է կին:

 

Վաղարշապատ քաղաքում ավագանու անդամ դառնալու համար կպայքարի 23 թեկնածու: Նրանց թվում երկու կին կա՝ անկուսակցական Անգին Արշակյանը, ով Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Էջմիածնի մասնաճյուղի նախագահն է, և անկուսակցական Կարինե Գյարքյանը, ով Գեղարվեստի դպրոցի փոխնօրենն է:

 

Մարգարա գյուղում գրանցված 9 թեկնածուներից 4-ը կանայք են՝ անկուսակցականներ Գայանե Մարգարյան, Հերմինե Ղարիբյան, Արուսյակ Մուրադյան,  ՀՀԿ-ական Նաիրա Մարիրոսյան: Մարագարա գյուղի ավագանու հինգ անդամներից երկուսը կանայք են՝ Գայանե Մարգարյանն ու Նաիրա Մարտիրոսյանը:

 

 

Արմավիրում  համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված 57 բնակավայրում, կանայք առաջադրված են 8 համայնքում:  Ինքնաբացարկներից հետո  ընտրապայքարում  մնացել   են  կեսը. Հայկաշեն, Լուսագյուղ, Արտամետ, Արևշատ գյուղերի կին թեկնածուները:   Ընդ որում,  Արտամետում և Արևաշատում գործող համայնքապետները կանայք են՝ Անահիտ Դավթյան և Սուսաննա Գևորգյանը, երկուսն էլ ՀՀԿ անդամ:

 

Հ. Կարապետյան

 

 

 

Կարդացեք սեպտեմբերի 18-ի ՏԻՄ  ընտրություններում կանանց մասնակցության մասին մեր կայքում.

 

Սեպտեմբերի 18. Սյունիքի խոշորացված ընտրություններում ընդամենը 5 կին է առաջադրվել

Սեպեմբերի 18. Արմավիրում ու Արարատում կին թեկնածուները համեմատաբար շատ են

Սեպտեմբերի 18 . Կանանց առաջադրումները Տավուշում /լրացված

Սեպտեմբերի 18. Արագածոտնի քաղաքային համայնքներում կանայք գրեթե չեն առաջադրվել

Առաջխաղացման բանաձեւ. Տավուշի կանայք ՏԻՄ ընտրություններում/ տեսանյութ

Արմինե Հովակիմյան. «Թե՛ գյուղում շատ անելիք կա, թե՛ ես անելիք ունեմ…»

Ինքնաբացարկներից հետո համայնքի ղեկավարի կին թեկնածուների շարքերը կիսով չափ նոսրացան

Լիլիթ Գրիգորյան. «Խնդիրներ տեսնելը ամենահեշտն է, լուծումներն են կարեւոր»:

Գորիսի ավագանու ընտրություններում միայն մեկ կին է առաջադրվել / տեսանյութ

Մարինե Ամիրջանյան. «Կան խնդիրներ, որոնք կանայք ավելի դյուրին են լուծում» /տեսանյութ

Վարդուհի Խուդավերդյան. « Ազատամուտում կանանց խոսքը շատ հարցերում որոշիչ է» / տեսանյութ

Անի Բաբաջանյան. «Եթե մարդիկ ձայն են տվել ինձ, ուրեմն ինձ հետ կապված հույսեր ունեն» /տեսանյութ

Լիանա Ալավերդյան. «Ցանկացած հարցում լինել արդար»/ տեսանյութ

«Նա աշխատող է, իսկ աշխատող մարդուն կարելի է վստահել» / տեսանյութ

Անգին Արշակյան. «Պետք է գիտակցես՝ ու՞ր ես գնում, ո՞րն է լինելու քո անելիքը, ի՞նչ ես ուզում փոխել մարդկանց կյանքում»

Տավուշի կանայք ընտրական պայքարում. երեկ ու այսօր/ տեսանյութ

Այս պահին Հայաստանում ընդամենը 18 կին գյուղապետ կա

ՏԻՄ ընտրություններ. ավագանիների թեկնածուներից 13.5 տոկոսը կանայք են

ՏԻՄ ընտրություններ. համայնքի ղեկավարի պաշտոնում 21 կին է առաջադրվել

 

Դիտումների քանակը` 3206

Գլխավոր էջ