Սաուդյան թագավորը կին խորհրդականներին անձամբ կհավաքագրի

Ինչպես հաւյտնի է, Սաուդյան թագավորը կանանց իրավունքների ընդլայնման շրջանակում որոշել էր  կին խորհրդականներ հավաքագրել: Այժմ միապետության Գերագույն խորհրդատվական խորհուրդը 20%-ով բաղկացած կլինի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից: 

 

 

Թագավոր Աբդալա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդն անձամբ կընտրի իր 30 խորհրդականներին, նշում է rbc-ն: Կանայք պետք է երկու պահանջի համապատասխանեն` լինել 30 տարեկանից բարձր եւ ունենան մասնագիտական բարձր որակավորում:

 

Գործնականում կանայք դեռեւս չեն մասնակցի քաղաքական կյանքին, կարծում են փորձագետները: Այդպես կշարունակվի, քանի դեռ իշխանության մարմիններում կանանց ընտրում է միապետը, այլ  ոչ թե հպատակները` քվեարկության ճանապարհով:  Սակայն չի կարելի է բացառել, որ 15-20 տարի անց կարող են ի հայտ գալ նաեւ իրական ընտրական գործընթացներ:

 

 

Գերագույն խորհրդատվական խորհուրդը Սաուդյան Արաբիայում գործում է 1992 թվականից: Այն կառավարությանն առընթեր հանձնաժողով է, որը օրենսդրական-խորհրդատվական բնույթ ունի

 

 

Կարդացեք նաև թեմայի շուրջ մեր  կայքում.

 

 

Առաջին անգամ Օլիմպիական խաղերին կմասնակցեն Սաուդյան Արաբիայի կանայք

 

 

Սաուդյան Արաբիա. Կանայք մեքենայի ղեկին կբերեն մարմնավաճառության, միասեռականության և ամուսնալուծությունների աճին

 

 

 

Դիտումների քանակը` 3121

Գլխավոր էջ