Սաուդյան Արաբիայի կանայք էլեկտրոնային հսկողության տակ են
Սաուդյան Արաբիան կանանց հետևելու էլեկտրոնային համակարգ է ստեղծել, որը թույլ է տալիս հետևել, թե ինչպես են կանայք անցնում սահմանը, գրում է Ֆրանս-Պրես-ը: Կնոջ ամուսինը, հայրը կամ եղբայրը այժմ իրենց հեռախոսների վրա SMS հաղորդագրություն կստանան այն մասին, որ իրենց ազգականուհին լքում է երկիրը: Ընդ որում դա լինում է նաև այն դեպքում, երբ կինն իր ամուսնու, եղբոր կամ հոր հետ է լքում երկիրը:
Իշխանությունները նման քայլի են գնացել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայից մի կին ընտանեկան տարաձայնությունների պատճառով փախել է Շվեդիա: Նա երկրից դուրս գալու իրավունք չի ստացել իր հորից, իսկ Սաուդյան Արաբիայի օրենքներով կինը չի կարող ճամփորդել առանց խնամակալի գրավոր թույլտվության:
Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքերը խիստ սահմանափակ են, քանի որ երկրում շարիաթի օրենքով են շարժվում: Միայն 2012-ի հունիսից են նրանք իրավունք ստացել մասնակցել օլիմպիական խաղերի: 2011-ին սաուդյան կանայք ստացել են ընտրելու իրավունք տեղական ընտրություններում, որոնք կայանալու են 2015 թվականին:
Թեմայի շուրջ առավել մանրամասն կարելի է կարդալ
բրիտանական «The Guardian»-ի հոդվածում.
Электронная система слежки за саудовскими женщинами
A new electronic system tracks Saudi womens
Դիտումների քանակը` 4077