Ջենիֆեր Լոպեսը ճանաչվել է ՄԱԿ-ի Հիմնադրամի կանանց և աղջիկների առաջին գլոբալ պաշտպան

Միավորված Ազգերի Հիմնադրամը ներկայացրել  է Ջենիֆեր Լոպեսին  որպես կանանց և աղջիկների առաջին  գլոբալ պաշտպան: «Տրամադրելով իմ ձայնը ուզում եմ  վստահ լինել, որ բոլոր աղջիկները ապահով են, առողջ, կրթված և հզորացած», – այսպես է պատկերացնում  իր նոր առաքելությունը հանրահայտ դերասանուհին եւ երգչուհին:

 

Որպես ՄԱԿ-ի Հիմնադրամի կողմից առաջին անգամ նշանակված կանանց և աղջիկների գլոբալ պաշտպան Լոպեսը  կաջակցի ՄԱԿ-ի Հիմնադրամի և ՄԱԿ-ի աջակից գործակալությունների աշխատանքին՝ սկսած մայրական առողջության ծրագրերից և ողջ աշխարհում կրթության և առողջապահական ծառայությունների հասանելիությունից մինչև գենդերային բռնությանը վերջ տալը:

 

 

«Մենք շատ ուրախ ենք աշխատել Ջենիֆեր Լոպեսի հետ, ով կտրամադրի իր հզոր ձայնը մեր սերնդի ամենակարևոր խնդիրներից մեկին՝ կանանց և աղջիկների հնարավորությունների ընդլայնմանը», – ասաց ՄԱԿ-ի Հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Քեթի Քելվինը: «Այսօր աշխարհում ոչ մի երկիր չի հասել գենդերային հավասարության: Սա անընդունելի է, և յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ տղաները և տղամարդիկ, տուժել են դրանից: Քանի որ այս ամիս աշխարհը հավաքվում է կայուն զարգացման նոր նպատակների շուրջ, մենք ունենք անհրաժեշտ փոփոխություններ անելու աննախադեպ հնարավորություն: Մենք կարող ենք և պետք է դնենք կանանց և աղջիկների կարիքները և իրավունքները կենտրոնական դիրքում, և մեզ համար մեծ պատիվ է այն, որ Ջենիֆեր Լոպեսը օգնելու է մեզ մեր ջանքերում»:

 

«Մայր դառնալն ինձ դարձրեց ավելի իրազեկ կանանց և երեխաների պայքարին ամբողջ աշխարհում: Թեպետ որոշ առաջընթաց է նկատվում, բայց դեռ շատ անելիք կա գենդերային հավասարության և բժշկական խնամքի համընդհանուր հասանելիության տեսանկյունից: Ես ուրախ եմ միանալ ՄԱԿ-ի Հիմնադրամին և ցանկանում եմ տրամադրել իմ ձայնը և վստահ լինել, որ բոլոր աղջիկները ապահով են, առողջ, կրթված և հզորացած»:

 

Լոպեսի՝ որպես ՄԱԿ-ի Հիմնադրամի Կանանց և աղջիկների Գլոբալ պաշտպանի առաջին միջոցառումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին, երբ նա  ելույթ ունեցավ բարձր մակարդակի միջոցառմանը, որը նվիրված էր  բիզնեսի կողմից արվող  ներդրումներին  կանանց և աղջիկների հնարավորությունների ընդլայնման  և գենդերային հավասարության ուղղությամբ:

 

Ի դեպ Լոպեսը որպես արվեստի գործիչ և գործարար արդեն իսկ  երկար տարիներ աշխատանք է տարել՝ աջակցելով   կանանց և երեխաների առողջության  բարելավմանը  ու բարեկեցությունը: Լոպես ընտանեկան հիմնադրամի միջոցով, որը հիմնել են քրոջ՝ Լինդա Լոպեսի հետ,  նա   սկսել է աշխատել ՄԱԿ-ի Հիմնադրամի հետ դեռ 2013-ին ՝ առողջապահության և կրթության որակն ու հասանելիությունը  կանանց և երեխաների համար  բարձրացնելու ուղղությամբ:

 

Մոտակա ժամանակ  նա կկենտրոնանա  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի «Յուրաքանչյուր կին, Յուրաքանչյուր երեխա» նախաձեռնությանը  աջակցող  գործողությունների վրա:  Լոպեսը   մասնակցելու է    ՄԱԿ-ի Հիմնադրամի եւ Mobile Alliance for Maternal Action (MAMA) –ի կողմից իրականացվող  ուշագրավ մի ծրագրին, որի շրջանակում կենսական նշանակության  տեղեկատվություն է տրամադրվելու նորածին երեխաներ ունեցող եւ դեռևս երեխայի սպասող մայրերին բջջային հեռախոսների միջոցով:

 

Կարդացեք թեմայի շուրջ.

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Շակիրան և Անջելիք Քիջոն հանուն երեխաների համար ավելի լավ ապագայի

 

UNICEF and Goodwill Ambassador Shakira urge leaders to join early childhood revolution

 

Լեդի Գագայի նոր տեսահոլովակը՝ ի պաշտպանություն սեռական բռնության ենթարկվածների

 

Հայտնի ֆեմինիստուհիների թոփ տասնյակը. առաջինը՝ Անջելինա Ջոլին է

 

Բեյոնսե: «Ես ամեն օր ասում եմ իմ աղջկան, որ նա կարող է նախագահ դառնալ»…/ վիդեո

 

Էմմա Ուոթսոնը կոչ արեց տղամարդկանց պայքարել գենդերային հավասարության համար

 

22-ամյա երգչուհին սեքսիստական երգը վերածել է ֆեմինիստական հիմնի

 

Շեր. «Ճի՛շտն ասա. սա կնոջ աշխարհ է»

 

Բիյոնսեն կոչ է անում տղամարդկանց պայքարել հանուն հավասարության/ տեսահոլովակ

 

Փինքն առաջարկում է լինել նախագահ կամ ֆուտբոլիստ, բայց ոչ հիմար աղջիկ…

 

Քրիստինա Ագիլերայի ինքնատիպ ֆեմինիզմի ակունքները / տեսահոլովակ

 

 

Դիտումների քանակը` 3998

Գլխավոր էջ