Պոլիկլինիկաներում համավճարների կիրառումը հետաձգվեց/ տեսագրություն

 Հայաստանի առողջապահության նախարարությունը այսօր որոշեց մինչև հուլիսի 1-ը հետաձգել մարտի 1-ից պլանավորվող համավճարների   կիրառումը պոլիկլինիկաներում:  

 

 

Այդ մասին հայտնել է առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը՝ այսօր ընդունելով նախարարության շենքի դիմաց հավաքված և համավճարների նախատեսվող կիրառման դեմ բողոքող քաղաքացիների   ներկայացուցիչներին:

Թեև նախօրեին  Առողջապահության նախարարությունը հանդես եկավ հաղորդագրությամբ, որում տեղեկացրեց, որ  մարտի 1-ից գոնե հղիների համավճարը չի գանձվի, այդուհանդերձ նախարարության շենքի մոտ այսօրվա բողոքի ակցիան կայացավ:  Ակցիայի կազմակերպիչները` «Չենք վճարելու հիմա, չենք վճարելու երբեք. Ձեռքերդ հեռու հղիների գրպաններից» ֆեյբուքյան  խմբից  այդ կապակցությամբ հաղորդագրություն էին տարածել՝ մտավախություն հայտնելով, որ ԱՆ հաղորդագրության մեջ  ներկայցված հիմնավորումը մեխանիզմների հստակեցման մասին   թույլ է տալիս  ենթադրել,  որ կասեցումը ժամանակավոր բնույթ է կրում .
«Նախարարությունը երեկոյան հայտարարություն հրապարակեց, համաձայն որի հղիների համար հավելավճարներ չեն գանձվի, բայց մենք մեր անվստահությունն ենք հայտնում այս որոշման հանդեպ՝ մտավախություն ունենալով հետագայում դրանց կրկին ներմուծման համար, ինչպես նաև անընդունելի ենք համարում առհասարակ մինչև հիմա անվճար ծառայությունների համար վճարներ սահմանելը և կոչ ենք անում բոլորին միանալ ակցիային` ոլորտի պատասխանատուներին ցույց տալու մեր դժգոհությունը սույն որոշման վերաբերյալ և պահանջելու կասեցնել այն»:

 

 

Մանրամասները Առողջապահության նախարաարությունում այսօր կայացած  հանդիպումից դիտեք Ազատություն ռադիոկայանի  տեսագրությունում.

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

«Ձեռքներդ հեռու հղիների գրպաններից». բողոքի ակցիա. Առողջապահության նախարարությունը մտքափոխվեց

 

 

Մարտի 1-ից պոլիկլինիկաներում մի շարք ծառայություններ վճարովի կդառնան

 

 

 

Համավճարի ներդրումով կունենանք որակյալ բուժօգնություն եւ կպայքարենք կոռուպցիայի դեմ . կարծում եմ ԱՆ պատասխանատուները

 

 

 

«Հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի», – հաղորդում է նախաարարությունը

 

Դիտումների քանակը` 3682

Գլխավոր էջ