Պարային ֆլեշմոբ Հյուսիսային պողոտայում ընդդեմ կանանց նկատմամբ բռնության
Փետրվարի 14-ին, ժամը 1300-1500Հյուսիսային պողոտայում «Հասարակություն առանց բռնության»ՀԿ –ի նախաձեռնությամբ իրականացվելու է One Billion Rising for Justice / «Մեկ միլիարդի ձայնը հանուն արդարության» կոչվող միջազգային պարային ֆլեշմոբը: Այն ամենամեծ հանրային միջոցառումն է` ուղղված կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դադարեցմանը, որն անցկացվում աշխարհի ավելի քան 200 երկրներում՝ ամեն տարի ներգրավելով ավելի մեծ թվով մասնակիցների: տարբեր երկրներում: Հայաստանում առաջին անգամ այս ֆլեշմոբն անցկացվել է 2014-ին:
Ֆլեշմոբի նպատակն է կոչ անել բոլոր կանանց և աղջիկներին լինել առավել քաջ, վճռական և չվախենալ պայքարել սեփական իրավունքների համար՝ դրանով իսկ հեղափոխություն գործելով իրենց հետագա կյանքում :
«Մեկ Միլիարդի ձայնը» անվանումը (One Bilion Rising) – պատահական չէ, այլ կոչված է հիշեցնելու այն դաժան իրողությունը, որ ըստ ՄԱԿ-ի վիճակագրության՝ աշխարհում ամեն 3 կնոջից 1-ը ենթարկվում է իր կյանքի ընթացքում որեւէ տիպի բռնության: Այսինքն աշխարհում առնվազն 1 միլիարդ կին տառապում է բռնությունից: Հենց այս ցնցող վիճակագրությանն են փորձում հրավիրել բոլորի ուշադրությունը շարժման մասնակիցները՝ կոչ անելով ոտքի կանգնել հանուն արդարության:
Նշենք, որ փետրվարի 14-ին անցկացվող այս շարժման Սուրբ Վալենտինի օրվա հետ զուգադիպությունը գրեթե չի մեկնաբանվում, սակայն իրականում իր խորհուրդն ունի. նա հիշեցնում է սիրող զույգերին, որ սերը բռնություն չէ…
Ինչպես հայտնում է «Հասարակություն առանց բռնության»ՀԿ –ն, ակցիան նախաձեռնող ակտիվիստները նախատեսում են քայլել Հյուսիսային պողոտայով՝ օրվա խորհուրդն ապահովող երաժշտության ուղեկցությամբ և պարով: Միևնույն ժամանակ անցորդներին տրվելու են կանանց քաջալերող ու ոգեշնչող տեղեկատվական թռուցիկներ և մաղթանքներով բացիկներ՝ մասնակից դարձնելով տոնին ու հնարավորություն տալով նրանց իրազեկվելու և ոգեշնչվելու:
Դիտումների քանակը` 4002