Պատերազմների «ոչ կանացի» դեմքը…
Թվում է՝ պատերազմում կանանց մասնակցության մասին այնքան գրքեր են գրվել, այնքան ֆիլմեր նկարահանվել, որ ամեն ինչ արդեն ասվել է: Այսօր դժվար է պատկերացնել, բայց Հայրենական պատերազմից հետո մի շրջան կար, երբ պատերազմն անցած կանայք թաքցնում էին իրենց մարտական պարգևները և փորձում չխոսել այն մասին, որ կռվել են, քանի որ դա հաճախ խանգարում էր դասավորել անձնական կյանքը… Պետությունն էլ կին վետերանններին առանձնապես չէր գովաբանում: Պատերազմում մասնակցած կանանց ճակատագրերի դաժան իրողության մասին լիարժեք խոսվեց միայն անցյալ դարի 60-ական թվականներին, և այս առումով բեկումնային դարձավ Բորիս Վասիլևի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» վիպակը…
« Կինը և պատերազմը » թեման մի առանձնահատկություն ունի. այն ձգում է մանրամասներով, որոնցով լի են պատերազմի բովով անցած կանանց պատմություններում: «Երբ կանայք խոսում են պատերազմի մասին, նրանք չունեն կամ գրեթե չունեն այն, ինչի մասին մենք սովոր եք կարդալ կամ լսել. թե ինչպես են մարդիկ հերոսաբար հաղթում, կամ պարտվում: Ինչ տեխնիկա է եղել, ինչպիսի գեներալներ: Կանանց պատմությունները ուրիշ են և ուրիշ բաների մասին: «Կնոջ» պատերազմն իր գույներն ունի, իր բույրերը, իր մեկնաբանությունը և զգացմունքների իր տարածքը: Իր բառերը…» – գրում է 2015-ի նոբելյան մրցանակակիր , բելառուս գրող-հրապարակախոս Սվետլանա Ալեքսիևիչը «Պատերազմը կնոջ դեմք չունի» իր գրքում: Նա առաջիններից էր, ով փորձեց պատմել պատերազմի մեկ այլ՝ կանանց պատմությունը…
Գիրքը հրապարակվեց 1985-ին: Ու հազիվ թե այն ժամանակ ինչ-որ մեկի մտքով անցներ, որ ընդամենը մի քանի տարի անց մեկ այլ սերունդ ևս կհայտնվի կրակի գծում, և մենք կնայենք մեկ այլ՝ արցախյան պատերազմի «ոչ կանացի դեմքին»… կցնցվենք Սումգայիթի , Բաքվի, Մարաղայի փախստականների պատմություններից, կհամակվենք մայրերի, կանանց ու երեխաների ցավով ու արցունքներով, կխոնարհվենք իրենց տունն ու երեխաներին զենքը ձեռքին պաշտպանած կանանց սխրանքի առջև, անուն առ անուն կհիշենք հերոսաբար ուրիշի կյանքեր փրկող բժիշկներին ու բուժքույրերին… Եթե պատերազմի մասին այս կանանց հիշողությունների մեջ բաց թողնենք տեղի ու ժամանակի վկայակոչումները, ապա տարբերությունը տարրալուծվում, մնում են սոսկ «ուրիշի ցավի և հիշողության այրված կիլոմետրեր», իսկ հարց՝ ե՞րբ է դա եղել՝ 40-ականների՞ն, թե՞ կես դար անց՝ 90-ականներին՝ արդեն իսկ երկրորդ պլան է մղվում… Գլխավորը, որ դա նորից չկրկնվի…
Ընթերցողի ուշադրությանն են ներկայացնում հատվածներ երկու գրքից, մեկը՝ «Պատերազմի դեմքը կանացի չէ» Ս.Ալեքսիևիչի Հայրենական պատերազմի մասին վիպակն է, մյուսը՝ «Կանայք ու զինված հակամարտությունը. պատերազմ Ղարաբաղում» Արմինե Մխիթարյանի, Մարիամ Օհանյանի խմբագրմամբ ժողովածուն Արցախյան պատերազմի մասին… Երկուսն էլ կանանց հիշողություններն են , գրեթե նույն բառերով, նույն մանրուքներով, նույն զգացողություններով…
«Ես հասկացա, որ կանանց համար ավելի դժվար է սպանել…»
«Պատերազմը կնոջ դեմք չունի» գրքից.
Այնպիսի մի գիրք գրել պատերազմի մասին, որ պատերազմից սիրտդ խառնի, իսկ միայն դրա մասին միտքը զզվելի լինի: Ահավոր: Նույնիսկ գեներալների սրտխառնուք զգան.. Իմ տղամարդ ընկերները ,ի տարբերություն ընկերուհիներիս, շշմած են նման «կնոջ» տրամաբանությունից: Ու ես նորից լսում եմ «տղամարդու» փաստարկ. «Դու չես եղել կռվում»: Իսկ գուցե դա լավ է. ինձ ծանոթ չէ ատելության մոլուցքը, ես սովորական տեսողություն ունեմ: Ոչ պատերազմական տեսողություն…
Ինչի մասին էլ կանայք խոսեն, նրանց մեջ շարունակ մի միտք է… պատերազմը «նախ և առաջ սպանություն է, իսկ հետո՝ ծանր աշխատանք: Իսկ հետո «ու պարզապես սովորական կյանք. երգում էին, սիրահարվում… կենտրոնում միշտ այն է, թե ինչ անտանելի է և չես ուզում մեռնել: Իսկ էլ ավելի անտանելի է, որ չես կաչող սպանելւ, քանի որ կինը կյանք է տալիս: Պարգևում է: Երկար պահում է իր մեջ, փայփայում: Ես հասկացա, որ կանանց համար ավելի դժվար է սպանել…
«Մենք՝ տղամարդիկ, մեղքի զգացում ունեինք, որ աղջիկները կռվում են, ու այն իմ մեջ մնացել է… Ահա մի դեպք: Մենք նահանջում ենք: Աշուն է, օրերով անձրև է գալիս: Ճամփեզրին ընկած է մի սպանված աղջիկ… Սանհրահանգիչը… Դա մի գեղեցիկ աղջիկ էր, երկար ծամերով, ու այն լրիվ ցեխի մեջ է… Ու այնքան անբնական է այս մահն ու այն, որ այս կինն այստեղ է, մեզ հետ, այս սարսափի, ցեխի, քաոսի մեջ: Ես շատ մահեր եմ տեսել, բայց հիշում եմ սա…»
«Արժի՞ արդյոք այս մասին այսօր հիշել: Երբ լսեցի, որ մեր բուժքույրերը, շրջապատման մեջ ընկնելով, վիրավոր մարտիկներին պաշտպանելիս կրակում էին, քանի որ վիրավորները մանկան պես անօգնական են, ես դա հասկանում էի, բայց երբ երկու կին սողում են ինչ-որ մեկին չեզոք գոտում դիպուկահարով սպանելու, սա այնուամենայնիվ «որս» է… Ես դրա նմանի հետ գուցե հետախուզության գնայի, բայց կնության չէի առնի… Պատերազմը տղամարդու գործ է»:
Մի քանի անգամ ստանում էին խմբագրին ընթերցելու համար ուղարկված տեքստը՝ գրությամբ՝ «Մանրուքների մասին չարժի… Գրի՛ր մեր մեծ հաղթանակի մասին…» Իսկ «մանրուքներն» այն են, ինչ ինձ համար գլխավոր է՝ կյանքի ջերմություն ու հստակություն. կարճ մազափունջ՝ ոսկյա հյուսքերի փոխարեն, շիլայի ու ապուրի տաք կաթսաներ, որոնք ոչ ոք չի ուտելու. մարտից հետո հարյուր մարդուց վերադարձել են ընդամենը յոթը. կամ այն, թե ինչպես պատերազմից հետո չէին կարողանում շուկա գնալ ու նայել մսի կարմիր շարքերին… Նույնիսկ կարմիր չթին…
«Ախ, սիրելիս, արդեն քառասուն տարի է անցել, իսկ մեր տանը դու կարմիր ոչ մի բան չես գտնի: Պատերազմից հետո ես ատում եմ կարմիրը»:
«Ես մինչև Բեռլին բանակի հետ հասա… Վերադարձա մեր գյուղ երկու Փառքի շքանշաններով ու մեդալներով: Ապրեցի երեք օր, իսկ չորրորդ օրը մայրս ինձ հանում է անկողնուց ու ասում. «Աղջիկս, ես քեզ համար մի փոքրիկ կապոց եմ պատրաստել: Հեռացի՛ր… Գնա՛… Դու դեռ երկու փոքրիկ քույրեր ունես: Ո՞վ նրանց հետ կամուսնանա: Բոլորը գիտեն, որ դու չորս տարի եղել ես ռազմաճակատում, տղամարդկանց հետ»… Հոգուս մի դիպչեք, ավելի լավ է գրեք մյուսների նման իմ պարգևների մասին…»
«Ես գնդացրորդ էի: Այնքան մարդ եմ սպանել… Պատերազմից հետո երկար ժամանակ վախենում էի ծննդաբերելուց: Ունեցա, երբ հանգստացա: Յոթ տարի անց… Սակայն մինչև հիմա ոչինչ չեմ ներել: Ու չեմ ների: Ինձ թվում է՝ ես երկու կյանք եմ ապրել. մեկը՝ տղամարդու, մյուսը՝ կնոջ… »
«Ես չեմ սիրում խաղալիք զենքեր, մանկական խաղալիք զենքեր: Տանկեր, ինքնաձիգներ… Ո՞վ է դրանք հորինել:Հոգիս տակնուվրա են անում… Ես երբեք չեմ գնել ու չեմ նվիրել երեխաներին այդպիսի խաղալիքներ: Ո՛չ իմ երեխաներին, ո՛չ ուրիշների: Մի անգամ մեկը տուն ռազմական օդանավ բերեց և պլաստմասսայե ինքնաձիգ: Իսկույն աղբամանի մեջ նետեցի… Անհապաղ: Քանի որ մարդկային կյանքը այնպիսի պարգև է… Մեծագույն պարգև: Ինքը մարդն այդ պարգևի տերը չէ…»
«Ասում են՝ զենքը՝ ինքնաձիգը, ատրճանակը, գեղեցիկ է, դրա մեջ բավական շատ մարդկային միտք կա, կիրք, իսկ ինձ համար այն երբեք գեղեցիկ չի եղել: Ես տեսել եմ, թե տղամարդիկ ի՜նչ հիացմունքով են նայում լավ ատրճանակին, սա ինձ համար անհասկանալի է: Ես կին եմ»:
«Հիշում եմ՝ շատ էի վախենում, որ եթե ինձ սպանեն, գեղեցիկ տեսք չեմ ունենա: Կամ էլ՝ թաքնվում ես գնդակոծությունից և ոչ այնքան մտածում ես, որ քեզ չսպանի, այլ թաքցնում ես դեմքդ, որպեսզի չայլանդակվես: Ռազմաճակատում ոչինչ կնոջն այնքան չէր սարսափեցնում, որքան խեղանդամ դառնալու հնարավորությունը»…
«Հասկացա, որ այլևս չեմ կարող ապրել տնային տնտեսուհու սովորական կյանքով»…
«Կանայք ու զինված հակամարտությունը.
պատերազմ Ղարաբաղում» գրքից,
«Զինվորները, տեսնելով, որ ես զինվորական համազգեստով եմ, սկսեցին հարցուփորձ անել, թե որտեղից եմ ու որտեղ եմ կռվել, ինչ եմ արել: Իսկ նրանցից մեկը կանգնեց իմ դիմաց. «Այ եթե դու ըտենց կռվող եմ, գնացինք մեզ հետ Մ. ( այդ վայրում դաժան մարտեր էին տեղի ունենում) ուժդ չի՞ պատի: Տեսնենք՝ դու ի՞նչ կռվող ես»: Իսկ ես պատասխանում եմ. «Որտեղ թեժ կռիվներ լինեն, էնտեղ էլ կգնամ ու առանց ձեր հիշեցման: Թեև իրականում ցանկանում էի, որ պատերազմ չլիներ, որ մենք հենց հիմա հասնեինք էդ տեղն ու մեզ ասեին, որ պատերազմն ավարտվել է»:
Չորս անգամ վիրավորվել էի: «Փառի Աստծո, ծանր չեմ վիրավորվել: Միշտ Աստված էի կանչում՝ միայն ձեռքերիս ու ոտքերիս բան չլինի ու մեկ էլ դեմքիս: Տղաները կատակում էին, թե՝ մի՛ անհանգստացիր, սպին զարդարում է: Ես ասում էի՝ այո՛, բայց ոչ կնոջը»:
«Ես նրանց համար եղել եմ ամեն ինչ՝ կին, մայր, քույր, միշտ եղել եմ նրանց հետ առաջավոր դիրքերում… որպեսզի նրանք զգային, որ իրենց կողքին գնում են իրենց կանայք, մայրերը, իրենց զավակները…»
«Չի կարող լինել մի սիրտ ատելության համար, իսկ երկրորդը՝ սիրո: Մարդը մեկ սիրտ ունի, ու ես միշտ մտածել եմ այն մասին. ինչպես փրկել իմ սիրտը»:
«Իմ պարտքն էի համարում լինել նրանց կողքին, մեր տղերքի կողքին, որպեսզի նրանք ինձնից ուժ առնեին: Որպեսզի նրանք իմանային. կինը իրենց կողքին է: Քանի որ կինը միայն իր ներկայությամբ տղամարդուն կարգապահ է դարձնում»:
«Այն ամենից հետո, ինչ կատարվեց իմ կյանքում, հասկացա, որ այլևս չեմ կարող ապրել տնային տնտեսուհու սովորական կյանքով, որ միայն տանը լինելը, որտեղ ամեն ինչ հիշեցնում է որդուս, թոռանս մասին, տանջալի է, ու ես մեկնեցի ճակատ»:
«Եթե տղամարդն իմանա, որ իր թիկունքում ընտանիքն է, որին վտանգ է սպառնում, նա ամեն ինչ կանի նրանց պաշտպանելու համար, մինչև վերջին շունչը կկռվի, բայց կհաղթի: Դրա համար էլ մենք հրաժարվեցինք մեկնել մարտական գործողությունների գոտուց: Ու դա ճիշտ էր: Մեր հաղթանակում գլխավորն այն էր, որ ժողովուրդը, կանայք ու երեխաները մնացել են հայրենի հողում, չեն փախել, ու բոլորը միասին դիմակայել…»
«Մի անգամ Ստեփանակերտով տանում էին գերիների շարասյուն: Հանկարծ մի քանի սալաքարեր թռան նրանց գլխավերևով: Տղաներին իսկույն բռնեցին ու նրանց հետ խիստ, տղամարդավայել խոսեցին: Այս դեպքն այդպես էլ մնաց Ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում միակը: Որոշ ժամանակ այն մարդիկ այդ նույն տղաների տեսան՝ ձեռքերին հաց ու կաթ էին տանում գերիներին, թեև նրանց դեմքերը քաղցից, սրբապատկերների դեմքերի պես, թափանցիկ էին: Ի դեպ, տանում էին իրենց ծնողների մարդասպաններին»…
«Նա թաքուն գերի ադրբեջանցուն ուտելիք էր տանում, իսկ մենք ապշում էինք նրա վեհանձնությունից. ախր, ընդամենը հինգ ամիս առաջ նրանք սպանել էին նրա ամուսնուն: Ու նա ճակատ էր մեկնել նրա վրեժը լուծելու»…
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Աղավնի Սահակյան. «Եթե կամավոր մեկնում ես ռազմի դաշտ, ուրեմն պիտի կռվես տղամարդուն հավասար»
«Մելսիդան վերցրել է զենքը և մի քանի րոպեներ անց ոչնչացրել անօդաչու սարքը»
Պատերազմ տեսած կանայք. «Անսովոր ճակատագրով սովորական կին եմ»…
Պատերազմների «ոչ կանացի» դեմքը…
Կանայք զինված ուժերում. ի՞նչ են ցույց տալիս ուսումնասիրությունները
Դիպուկահար կանայք. «ցանկացած ժամի` ցանկացած խնդիր »
Հավսա՛ր, զգա՛ստ. բանակի աղջիկները / տեսանյութ
Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»
«Վաշտի աղջիկները». Ծանոթացեք ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ
«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…
Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ
Ջոն Հեֆերնը հիշեցրեց խաղասիրական եւ անվտանգության գործընթացներում կանանց դերի մասին
Նորվեգացի կանայք պարտադիր զինծառայության կանցնեն
«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ
Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք
Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ
Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց
«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»
«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»
Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ
«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»
Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է
«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…
Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…
Նրանք բանակի մասին մանկուց են երազել…
«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…
Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում
Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը
Դիտումների քանակը` 9500