Պատգամավոր Լիսիա Ռոնզուլիի դուստրը քվեարկում է մոր հետ միասին
Եվրոպական Խորհրդարանի անդամ Լիսիա Ռոնզուլին (ով Եվրոպական Խորհրդարանում ներկայացնում է Իտալիան) առաջին անգամ շատերի ուշադրությունը գրավեց 2010 թ. սեպտեմբերին, երբ նրան, որպես Եվրոպական Խորհրդարանի իտալական անդամի, նկարել էին Ստրասբուրգի լիագումար նիստի ժամանակ իր փոքրիկի՝ Վիկտորիայի հետ, ով խնամքով բարուրված էր: Դա մի ուշագրավ տեսարան էր, որը դրդեց լրագրողներին անվանել Ռոնզուլիին շատ աշխատասեր մայրիկ:
Նա երեխային դրել էր իր դիմաց և ժամանակ առ ժամանակ մեղմորեն համբուրում էր նրա ճակատը: Այս լուսանկարը արվել է այն րոպեին, երբ որ նա կողմ է քվեարկել կանանց աշխատանքային իրավունքները բարելավելու առաջարկություններին, այնուհետև այն հեռարձակվել և տպագրվել է թերթերում ամբողջ աշխարհում:
Երկու տարի անց, երբ փոքրիկ Վիկտորիան արդեն քայլում էր, մայրը կրկին աշխատանքի տարավ նրան, և այս անգամ արդեն ավելի շատ նկարներ կան: Փոքրիկ աղջիկը խաղում է իր մոր՝ թարգմանության համար նախատեսված ականջակալների և բջջային հեռախոսի հետ: Վիկտորիան կանգնում է ամեն անգամ, երբ մայրը կանգնում է խոսելու, և բարձրացնում է ձեռքը, երբ պետք է լինում քվեարկել:
Եթե ուշադրություն դարձնեք վերջին լուսանկարներին, կնկատեք ավելի հաճելի պահեր նրանցում: Կարելի է պատկերացնել այն ենթադրությունները, որ արվում են այս ամենի շուրջ, այն է. դայակը հիվանդ էր, Վիկտորիայի հայրը քաղաքից դուրս էր եկել, կամ ցերեկային խնամքի կենտրոնը անսպասելիորեն փակվել էր: Արդյունքում Վիկտորիան անում է այն, ինչ մայրն է անում: Եվ ինչ ուղերձ կա այս ամենի մեջ փոքրիկ աղջկա համար. նրա մայրը ոչ միայն մայր է, նա նաև օրենքներ է ընդունում, միթե դա հետաքրքիր չէ:
Ակնհայտորեն նա երբեք թույլ չի տալիս, որ ծնողական պարտականությունները խոչընդոտեն կատարել իր քաղաքացիական ու աշխատանքային պարտականությունները: Ոմանք նույնիսկ կարող են կասկածել, որ աղջնակը Վիկտորիան Ռոնզուլիի գաղտնի զենքն է, որովհետև, եթե անկեղծ, ապա ով այդքան սառնասիրտ կգտնվի այդ փոքրիկ հմայիչ աղջկա ներկայությամբ մայրերին ու երեխաներին վերաբերվող օրենքներին « դեմ» քվեարկելու համար:
Կարդացեք նաեւ մեր կայքում.
ԵԽԽՎ նոր բանաձևը կոչ է անում հավասար բաժանել պարտականությունները ընտանիքում
Դիտումների քանակը` 6977