«Պաշտպանենք ընտանիքն ու երեխաներին բռնությունից» քարոզարշավ
WomenNet.am –ը առաջարկում է միանալ «Պաշտպանենք ընտանիքն ու երեխաներին բռնությունից» քարոզարշավին, որը նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, դրանով իսկ նպաստելով ընտանեկան բռնությունն արդարացնող կարծրատիպերի հաղթահարմանը:
Ծանոթացեք քարոզարշավի բոլոր նորություններին մեր կայքում՝
«Պաշտպանենք ընտանիքն ու երեխաներին բռնությունից»
խորագրի ներքո
Միացեք նաև «Պաշտպանենք ընտանիքն ու երեխաներին»
ֆեյբուքյան խմբին
Քարոզարշավն անցկացվում է World Vision – Հայաստան-ի
հետ համագործակցությամբ և աջակցությամբ,
կազմակերպության «Տարբեր և հավասար» սոցիալական արշավի շրջանակներում:
Դիտումների քանակը` 3403