Պայքարող երիտասարդությունը
Երիտասարդության միջազգային օրը «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստները դիմավորեցին քաղաքապետարանի մոտ՝ որտեղ իրենց ընկերները արդեն 16-րդ օրը նստացույց են իրականացնում:
Երիտասարդներն երթ էին կազմակերպել պաստառներով, որոնց վրա գրված էր.
«Մենք անկախության սերունդն ենք, մենք հանգիստ չենք մնում», «Հաղթանակը սկսվում է երիտասարդների միասնականությունից», «Հեղափոխության ճանապարհը կառուցում են երիտասարդները», «Մեծերը սովորեցնում են կյանքի փորձով երիտասարդները` միասնականությամբ»…
Իսկ «Ֆեյսբուք»-ից սկիզբ առած նախաձեռնության անդամները, ովքեր պայքարում են ընդդեմ ուսման վարձավճարների բարձրացման, վաղ առավոտից հավաքվել էին Կառավարության շենքի առջև և հանդիպում էին պահանջում վարչապետի հետ:
Դիտումների քանակը` 2770