Պակիստանում երկու աղջիկներ սպանվել են անձրեւի տակ պարելու համար

Պակիստանում   սպանվել են 15 եւ 16 տարեկան երկու աղջիկներ, քանի որ կես տարի առաջ թույլ են տվել նկարահանել իրենց անձրեւի տակ պարելիս: Ինչպես հաղորդում է Huffington Post-ը, ընտանիքի պատիվը «վերականգնել է» սպանվածների խորթ եղբայրը:

 

Քույրերը, ինչպես նաեւ նարնց մայրը սպանվել են իրենց տանը: Մայրը փորձել է պաշտպանել նրանց, երբ տուն են ներխուժել 5 զինված մարդիկ:

 

Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, բոլոր 5 մարդասպաններն էլ ներկայումս փախուստի մեջ են, այդ թվում` զոհերի խորթ եղբայրը:

 

Տեսա հոլովակում երեւում է, թե ինչպես են աղջիկները պարում հորդառատ անձրեւի տակ, հետո դադարեցնում են պարել, ժպտում են եւ աչքով անում տեսախցիկին: Երկու աղջիկներն էլ կրում են պակիստանյան ազգային հագուստ, գլուխները ծածկվածեն գլխաշորով: Աղջիկները պարում են Չիլասի իրենց տան մոտ: Քաղաքի բնակիչները հոլովակը միմյանց են փոխանցել բջջայինի միջոցով, ինչը Չիլասում մեծ սկանդալ եւ մեծամեծերի կողմից քննադատություն է առաջացրել:

 

Դիտումների քանակը` 4033

Գլխավոր էջ