Չենք նկատում էլի … չենք նկատում
Մեր ընթերցողուհիներից մեկը իր դիտարկումներն է ուղարկել Հայաստանում սեքսիզմի դրսեւորումների վերաբերյալ: Անդրադառնալով սեքսիզմ պարունակող գովազդներին նա մասնավորապես գրում է.
…Օրինակ այս Հայկո Մկոյի Գյումրի ապրանքանիշի գարեջրի գովազդը բոլորս էլ հեռուստացույցով տեսել ենք: Բարում են նստած, կանայք են գալիս՝ ուզում են գարեջուր խմել, բայց իրենց հանում են, նուրբ ասած՝«ռադ են անում» , որ իրենք “ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ” վայելեն իրենց գարեջուրը: Այնպիսի տպավորություն է , կարծես գարեջուրը միայն տղամարդկանց համար է ու կինը չի կարող դրան դիպչել, միայն տղամարդուն է կարելի , այն էլ իսկական: Եկեք չխառնենք հումորի հետ, որովհետև հումորը հաճելի է, երբ բոլորն են ծիծաղում:
Այսօր էլ մի հատ շոկոլադե սալիկ տեսա սուպերմարկետում, ԿԻՏԿԱՏ ապրանքանիշի, վրան գրած էր միայն իսկական տղամարդկանց համար, տակն էլ մանր բայց կարդացվող տառերով` հեռու պահել կանանցից… Չասեք որ խտրականություն չի…
Կամ էլ էս աղջկա ակտիվ մասնակցությունը Մանե կոնյակի գովազդի մեջ: Ի՞նչ կապ ունի աղջիկը կոնյակի հետ: Չէ բայց լուրջ: Եթե պատճառաբանում են, որ գեղեցկություն է, այդ դեպքում եկեք մի հատ սիրուն տղա նկարենք ռեկլամի մեջ:
Չենք նկատում էլի … չենք նկատում:
Ոչ ոք չի ասում որ կանայք ու տղամարդիկ ֆիզիկապես հավասար են: Դա բնականաբար այդպես չէ: Կինը և տղամարդը տարբեր են բիոլոգիական առումով: Բայց դա չի նշանակում որ տղամարդիկ առավել են քան կանայք, կամ հակառակը՝ տղամարդիկ ոչնչություն են իսկ կանայք ամենալավն են, իհարկե ոչ: Հավատացնում եմ , որ երկու սեռերը կարող են շատ խաղաղ ու հանգիստ գոյատևել առանց մեկը մյուսին ստորացնելու կամ նվաստացնելու:
Սիրեք միմյանց և սիրեք ձեզ առաջին հերթին:
Կարա Լեվա
Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հեղինակի բլոգում.
http://karastak.blogspot.com/2011/12/blog-post_09.html
Դիտումների քանակը` 9956