Չաշխատող ծնողների մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի հարցին կառավարությունը կանդրադառնա մեկ տարի հետո, 2015թ. պետբյուջեի քննարկման ժամանակ: Մինչդեռ երկրում ժողովրդագրական վիճակը շարունակում է տագնապալի մնալ…
ՀՀ կառավարության նախորդ ՝ փետրվարի 27-ի նիստում քննարկվել էր «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել էր ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից:
Նախագծով առաջարկվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը տարածել նաև չաշխատող ծնողների մեկի կամ միակ ծնողի, որդեգրողի, խնամակալի վրա` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը (ներկայումս նպաստ ստանալու իրավունքը տարածվում է միայն աշխատող ծնողների վրա): Նշված փոփոխության ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեից անհրաժեշտ կլնի լրացուցիչ շուրջ 15.7 մլրդ դրամ դրամ:
Ըստ օրինագծի հեղինակների`փոփոխության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական վիճակով: Ըստ այդմ` ծնելիության մակարդակը հեռու է բավարար լինելուց և դրան նպաստում են նաև հանրապետության սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակը, աղքատության, արտագաղթի և գործազրկության ահազանգող ծավալները, նաև այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների անբավարար լինելը:
Պատգամավորների հիմնավորմամբ, առաջարկվող օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ-ում ծնելիության մակարդակի բարձրացմանը, քանի որ մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի իրավունք կստանան նաև չաշխատող ծնողներից մեկը կամ խնամակալը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը: Բացի այդ, օրենքի ներկայացվող փոփոխությամբ կբացառվի աշխատող և չաշխատող ծնողների միջև խտրականության որևէ դրսևորում, քանի որ վճարվող նպաստը ուղղվում է երեխայի խնամքին:
Կառավարությունը քննարկելով այս օրենսդրական նախաձեռնությունը առաջարկեց հեղինակներին օրինագծին անդրադառնալ ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Ինչ վերաբերվում է այդ նույն «Պետական նպաստների մասին» օրենքում առաջարկվող մեկ այլ փոփոխությանը՝ մահացած երեխայի դեպքում միանվագ նպաստի նշանակմանը, ապա գործադիրը սկզբունքորեն ընդունել է և անհրաժեշտ է համարել արծարծված խնդրի կարգավորման առանձնահատկությունները քննարկել և հստակեցնել նախագծի հեղինակների`ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների հետ: Նախագծով՞ մասնավորապես, առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ տանալու իրավունքը վերապահել նաև այն ծնողներին, որոնց երեխաները ծնվել են մահացած: Նշենք, որ գործող օրենքի համաձայն, երեխայի ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվում, եթե նա մահացած է ծնվել:
Ա.Հակոբյան
Հ.Գ. Ի դեպ, աշխատող ծնողների նպաստի մասին…. Օրերս այս հարցին անդրադարձ է կատարել Panorama.am -ը, մեջբերելով Facebook սոցիալական ցանցի օգտատերերի բողոք- նամակները, ըստ որոնց նրանք մինչ այսօր չեն ստացել երեխայի խնամքի ամենամսյա նպաստը՝ այն էլ հունվար ամսվա համար:
Առավել մանրամասն այստեղ.
«Որտե՞ղ է քնած նախարարությունը, երբ հիմա էլ երեխայի խնամքի նպաստներն են ուշացնում»
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը
Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
Ծնունդների թիվը Հայաստանում նվազում է
Կառավարությունը փող չունի չաշխատող մայրերին երեխայի նպաստ տրամադրելու համար
Ինչպես խրախուսել բազմազավակությունը
Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել
Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

Դիտումների քանակը` 4408