Ուրվանկարներ համաժողովից. «Հաշմանդամություն ունեցող կանանց ցանց» / ֆոտո
Սահմանափակ հնարավորություններով կանանց ցանցը գլոբալ միավորում է այն կազմակերպություններին, որոնք աշխատում են նրանց հետ, ում համար անհամեմատ դժվար է: Համաժողովում նրանց լիարժեք ամբիոն էր տրամադրվել, որպեսզի նրանք կարողանային լիաձայն խոսել իրենց խնդիրների մասին: Նման կարգի այլ միջոցառումներում նրանք գրեթե աննկատ են, սակայն այն առաքելությունը, որը բերում են մարդկանց, մեր աշխարհն ավելի բարի, արդար և բոլորի համար հարմարավետ է դարձնում…
«Չորս օրերի ընթացքում հնարավորություն ունեցա ծանոթանալ բազմաթիվ խիզախ կին լիդերների հետ, տեղեկացա վերջիններիս կողմից իրականացրած նախաձեռնությունների մասին, շփվեցի դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող կանանց հետ առնչվող անհատների հետ, ինչպես նաև վերջիններիս ներկայացնել իմ կազմակերպությունը: Ֆորումը հիանալի հնարավորություն ընձեռնեց մեզ` տարբեր երկրներից ժամանած հաշմանդամություն ունեցող կանանց շփվել միմյանց հետ, կիսել փորձ ու գիտելիքներ` որպեսզի հետագայում ավելի հզորացնենք հաշմանդամություն ունեցող կանանց շարժումը:
Վերջապես եկել է այն պահը, որ հաշմանդամություն ունեցող կանայք էլ իրենց տեղն ունենան նման միջոցառումներին, իրենց ձայնը բարձրացնեն և ներգրավվեն զարգացման բոլոր բնագավառներում, քանի որ վերջիններիս իրավունքները առանձին չեն, այլ համընդհանուր մարդու իրավունքներ են»
Կարինե Գրիգորյան
«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հկ նախագահ
Դիտումների քանակը` 3731