Ուշադրություն՝ «Հայոց թագուհիներ» ֆիլմը ցուցադրվելու է «Կին» փառատոնի շրջանակում

Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի  «Հայոց թագուհիներ»   վավերագրական ֆիլմը ցուցադրվելու է նոյեմբերի 6-ին, ուրբաթ օրը, ժամը 19:00, Երեւանի Տիկնիկային թատրոնում՝  «Կին»  կինոփառատոնի շրջանակներում:

 

«…Երբ տղամարդիկ հավաքվում են մի տեղ առանց կանանց, ապա ամենայն հավանականությամբ դրա պատճառը կամ  հետեւանքն է   վեճը, թշնամանքը, պատերազմն ու մահը: Երբ կանայք են հավաքվում մի տեղ  միայանակ առանց տղամարդկանց ապա  ամենայն հավանականությամբ դրա պատճառը կամ  հետեւանքն է՝  փոխօգնությունը, կարեկցանքը, ծննդաբերությունը եւ կյանքն է…

 

…Մենք ապրում ենք տղամարդկանց աշխարհում, և այն սարսափը, դաժանությունը, անարդարությունը, որ տիրում է ողջ աշխարհում, ինչպես նաև մեր երկրում, տղամարդկանց աշխարհ լինելու հետևանքն է. կանանյք երբեք թույլ չեն տա նման բան ո´չ ընտանիքում, ո´չ երկրում, ո´չ աշխարհում: Ինչ վերաբերում է մեր երկրին, ինձ համար նկատելի է դարձել` ազատատենչ զանգվածի ճնշող մեծամասնությունը կանայք են», – ասում է «Հայոց թագուհիներ» ֆիլմի ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

 

 

Դիտեք ֆիլմի թրեյլերը.

 

 

Հատվածներ «Հայոց թագուհիներ» ֆիլմի սցենարից կարդացեք այստեղ

 

Կարդացեք նաեւ մեր կայքում.

 

«Հայոց թագուհիներ». ֆիլմի թրեյլերը եւ հատվածներ սցենարից

 

«Պատմությունն ուրացել է հայ կնոջը »

 

Տիգրան Խզմալյան. «Երբ բացահայտվեց այդ գաղտնիքը, ցանկություն առաջացավ գրկել Երևանը» / վիդեո

 

“ԿԻՆ” միջազգային XII կինոփառատոնը Երեւանում

 

 

Դիտումների քանակը` 4522

Գլխավոր էջ