Ումբերտո Էկոն կին փիլիսոփաների մասին
Փետրվարի 19-ին հայտնի դարձավ , որ կյանքի 84-րդ տարում մահացել է իտալացի աշխարհահռչակ պատմաբան, փիլիսոփա եւ գրող Ումբերտո Էկոն, ով համարվում է պոստմոդեռնիզմի հիմնական ներկայացուցիչներից մեկը գրականության և փիլիսոփայության մեջ ու հայտնի էր սեմիոտիկայի ոլորտում իր կատարած հետազոտություններով:
Գրականության մեջ նրան համաշխարհային հռչակ բերեցին «Վարդի անունը» և «Ֆուկոյի ճոճանակը» վեպերը, թեպետ իր գրական գործունեության մասին Էկոն ասում էր. «Ես փիլիսոփա եմ: Ես վեպեր եմ գրում միայն հանգստյան օրերին»: Նրա վերջին գրական գործը «Պրահյան գերեզմանոց»-ն է, որը լույս է տեսել 2010-ին։
Էկոն մշակույթի տեսություն ու գեղագիտություն էր դասավանդում Միլանի, Թունինի ու Ֆլորենցիայի համալսարաններում: Հայտնի են նրա «Գեղեցկության պատմություն» եւ դրան հաջորդած «Տգեղության պատմություն» աշխատությունները: Բազմաթիվ համալսարանների դոկտոր էր: Գրել է մեծ քանակությամբ էսսեներ փիլիսոփայությունից, լեզվաբանությունից, միջնադարյան գեղագիտությունից, հաճախ հանդես էր գալիս հրապարակախոսային բնույթի հոդվածներով մամուլում :
Ձեր ուշադրությաննն ենք ներկայացնում իսպանական El Mundo թերթում դեռես 2004-ին լույս տեսած իր պատմական ակնարկը կին փիլիսոփաների մասին.
« Թերթելով ներկայումս առավել հայտնի երեք փիլիսոփայական հանրագիտարանների էջերը , դրանցում կին փիլիսոփաների մասին հիշակումներ , բացառությամբ Հեպատիայի, չեմ գտել: Ու դա ամենեւին էլ նրանից չէ, որ պատմության մեջ չկային իմաստուն կանայք, ովքեր մտորում էին իմացության և կեցության սկզբունքների, տիեզերքի առաջացման և կառուցվածքի շուրջ: Ուղղակի արական սեռի փիլիսոփաները նախընտրել են մոռացության մատնել կին գիտնականներին, միաժամանակ, շատ հնարավոր է , սեփականացնելով նրանց փիլիսոփայական ուսումնասիրությունները», – գրում է Ումբերտո էկոն, հիշատակելով Ֆրանսիայում լույս տեսած «Կին փիլիսոփաների պատմությունը (‘Histoire des femmes philosophes’) գիրքը, որի հեղինակ Ժիլ Մենաժը դեռեւս 17-րդ դարում ուսումնասիրելով հին ձեռագրերը հայտնաբերել էր ավելի քան 65 կին փիլիսոփաների անուններ:
Հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ ռուսերեն այստեղ.
Դիտումների քանակը` 4440