ՀԿ-ների ուղերձը կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու վերաբերյալ

Օրերս  հրապարակված ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կանանց քաղաքական մասնակցությունը օրենքով  երաշխավորելու մասին  նախաձեռնության հետ կապված հիշեցնում ենք,  որ այս տարվա մայիսին կանանց մի շարք ՀԿ-ներ հանդես էին եկել ուղերձով նույն հարցի կապակցությամբ:  

Ուղերձում, մասնավորապես,  առաջարկվում  էր ՀՀ Ազգային ժողովում և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածությունը ապահովելու նպատակով  վերաշարադրել   ՀՀ Ընտրական օրենսգրքի  108 հոդվածի 2-րդ կետը լ հետեւյալ կերպ.

– Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության ցուցակում մեկ սեռի ներկայացվածությունը չի կարող գերազանցել70%-ը, ընդ որում` առաջադրված կին և տղամարդ թեկնածուների հաջորդականության տարբերությունը չպետք է գերազանցի երեքտեղը:

– Ցուցակից կնոջ թեկնածությունը հանելու կամ պատգամավորական մանդատից կնոջ հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված հաջորդ կինը»:

 

 

Հիշեցնենք, որ ուղերձն ընդունվեց այս տարվա մայիսին կայացած   «Կանանց նկատմամբ խտրականության հաղթահարումը և քաղաքական մասնակցության ընդլայնումը՝ որպես երկրի կայուն զարգացման նախադրյալ» ֆորումի ժամանակ, որի ընթացքում   Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան ներկայացրեց հանրությանը Հայաստանում Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (CEDAW) կատարման վերաբերյալ այլընտրանաքային զեկույցը: Նշված ֆորումը հատկանշական էր  նաեւ նրանով, որ դրա արդյունքում ընդունվեց  ուղերձ ՝ ՀՀ Ազգային ժողովում և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածության ապահովմանն ուղղված ՀՀ Ընտրական օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

 

Ներկայացնում ենք ուղերձի  տեքստն ամբողջությամբ:

 

«Կանանց քաղաքական մասնակցության ընդլայնումը`

որպես  երկրի կայուն զարգացման  նախադրյալ»

համաժողովի մասնակիցների ուղերձը

13 մայիսի 2015 թ.

Մենք` «Կանանց քաղաքական մասնակցության ընդլայնումը` որպես  երկրի կայուն զարգացման  նախադրյալ» համաժողովի մասնակիցներս,  նշում ենք, որ.

–        Կանանց դրությանը նվիրված Պեկինի չորրորդ համաշխարհային համաժողովից 20 տարի անց` չնայած ձեռնարկված որոշակի միջոցառումներին, երկրում առկա է կանանց և տղամարդկանց ներկայացվածության անհավասարակշռություն ՀՀ Ազգային ժողովում, գործադիր իշխանության բարձրագույն պաշտոններում և տեղական ինքնակառավարման համակարգում:

Կանայք կազմում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդամենը 10,7%, գործադիր իշխանության քաղաքական և հայեցողական պաշտոններում 19 նախարարներից 2 են կին, 66 փոխնախարարներից` 6,  ոչ մի կին մարզպետ, 21 փոխմարզպետներից` ընդամենը 2 են կին: Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում կանայք կազմում են 11%:

Տեղական ինքնակառավարման համակարգում չկա ոչ մի կին  քաղաքապետ և փոխքաղաքապետ: Կանայք գլխավորում են 866 գյուղական համայնքներից միայն 17-ը և կազմում են քաղաքային և գյուղական համայնքների ավագանիների անդամների ընդհանուր թվի  9,2%,

–        Հայաստանում քաղաքական և հասարակական նշանակության հարցերին առնչվող որոշումների կայացման մակարդակում կանանց և տղամարդկանց անհավասար ներկայացվածությունը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեռերի իրավահավասարության սկզբունքը,

–        կանանց ներուժի ցածր ընդգրկվածությունը կառավարման համակարգում և որոշումների կայացման բոլոր մակարդակներում վնաս է հասցնում ժողովրդավարության կայացմանը և դանդաղեցնում երկրի կայուն զարգացումը:

 

Մենք` համաժողովի մասնակիցներս,

 

քննարկելով օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածության հիմնախնդիրը և հաշվի առնելով, որ.

–        2015 թ. մարտին Նյու-Յորքում կայացած Կանանց դրության հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանը հանդես է եկել առաջարկությամբ 2015 թ. սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովում գենդերային հավասարության ապահովումը և կանանց հնարավորությունների ընդլայնումը համարել 2015 թվականից հետո կայուն զարգացման նպատակներից մեկը,

–        2015 թ. սեպտեմբերին նախատեսվում է համաշխարհային առաջնորդների հանդիպում` նվիրված գենդերային հավասարության ապահովմանը և կանանց հնարավորությունների ընդլանմանը,

 

նշելով, որ օրենսդիր և գործադիր իշխանության որոշումների ընդունման մակարդակում կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցության համար պայմանների ապահովման անհրաժեշտությունը բխում է.

 

–        1993 թ. հունիսին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից վավերացված Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿի կոնվենցիայի դրույթներից,

–        2007 թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված Կանանց քաղաքական իրավունքների մասին ՄԱԿի կոնվենցիայի պահանջներից,

–        2009 թվականին Կանանց նկատմամբ խտրականության վերացման ՄԱԿ-ի կոմիտեի 43-րդ նստաշրջանում Հայաստանի ներկայացրած համատեղ երրորդ և չորրորդ պարբերական զեկույցների վերաբերյալ  ընդունված եզրափակիչ դիտարկումներից,

–        2010 թ. փետրվարին ՀՀ կառավարության կողմից հաստատված Գենդերային քաղաքականության հայեցակարգի սկզբունքներից,

–        2013 թ. մայիսին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքից,

 

ընգծելով, որ

 

– Հայաստանը հավաստել է իր կողմնակցությունը մի շարք միջազգային փաստաթղթերում ամրագրված սկզբունքներին` ուղղված օրենսդիր և գործադիր իշխանությունում գենդերային ներկայացվածության հավասարակշռման ապահովմանը, մասնավորապես, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի «Քաղաքական և պետական որոշումների կայացմանը կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցության մասին» (2003 թ.), Խորհրդարանական վեհաժողովի «Ընտրություններին կանանց մասնակցության մասին» (2004 թ.) և  «Որոշումների կայացման գործընթացին կանանց մասնակցությունը երաշխավորող մեխանիզմների մասին» (2006թ.), Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի «Տեղական և տարածաշրջանային ընտրությունների մատչելության հավասարությունը» (2010թ.) և «Աջակցություն քաղաքական կյանքում սեռերի կայուն հավասարությանը տեղական և տարածաշրջանային մակարդակում» (2010թ.) բանաձևերի և հանձնարարականների դրույթներին, որոնք ենթադրում են ընտրական համակարգի բարեփոխում և գենդերային քվոտաների ներմուծում,

– 2010 թ. հունվարին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վերաժողովի ընդունած 1706 բանաձևում երաշխավորվում է համամասնական ընտրակարգ ունեցող երկրներում քննարկել օրենսդրությամբ ոչ միայն կին թեկնածուների բարձր տոկոս նախատեսող քվոտայի (լավագույն դեպքում առնվազն 40 տոկոս) ամրագրում, այլև թեկնածուների ցուցակում խիստ հերթականության սահմանում տղամարդկանց և կանանց հերթագայության միջոցով,

 

դիմում ենք Ձեզ` ՀՀ Ազգային ժողովում և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածության ապահովմանն ուղղված առաջարկություններով ՀՀ Ընտրական օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

 

 

«Ազգայինժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ առաջադրելը» 108 հոդվածի 2-րդ կետում սահմանված է, որ «Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք իրավունք ունի առաջադրելու թեկնածուների միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից առանձին ընտրական ցուցակ առաջադրելու: Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորների մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը: Կուսակցության ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք»:

 

Տվյալ կետի «կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը»  դրույթով, ըստ էության, Հայաստանի օրենսդրության մեջ ամրագրվել է ուղղակի խտրականություն սեռի հատկանիշով, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿի կոնվենցիային:

Հիմնավորված չէ, թե ինչու ցուցակի առաջին համարը դուրս է մնացել ամբողջ թվով հնգյակներից:

Հոդվածը ձևակերպված է անհասկանալի և խճճված, մասնավորապես, հնգյակների ձևավորման սկզբունքը:

 

Առաջարկում ենք նշված կետը շարադրել հետևյալ խմբագրմամբ.

 

«Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրելու թեկնածուների միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից առանձին ընտրական ցուցակ առաջադրել: Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության ցուցակում մեկ սեռի ներկայացվածությունը չի կարող գերազանցել 70%-ը, ընդ որում` առաջադրված կին և տղամարդ թեկնածուների հաջորդականության տարբերությունը չպետք է գերազանցի երեք տեղը:

Ցուցակից կնոջ թեկնածությունը հանելու կամ պատգամավորական մանդատից կնոջ հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված հաջորդ կինը»:

 

 

«Կուսակցության ընտրականցուցակի գրանցումը» 155 հոդվածի 2-րդ կետում սահմանված է.  «Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք իրավունք ունի առաջադրելու միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրելու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել Երևանի ավագանու անդամի մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը:

Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Կուսակցության ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք»:

 

Առաջարկում ենք  155 հոդվածի երկրորդ կետը  շարադրել հետևյալ խմբագրմամբ.

«Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք իրավունք ունի առաջադրելու միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրելու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել Երևանի ավագանու անդամի մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը:

Կուսակցության ցուցակում մեկ սեռի ներկայացվածությունը չի կարող գերազանցել 70%-ը, ընդ որում` առաջադրված կին և տղամարդ թեկնածուների հաջորդականության տարբերությունը չպետք է գերազանցի երեք տեղը:

Ցուցակից կնոջ թեկնածությունը հանելու կամ պատգամավորական մանդատից կնոջ հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված հաջորդ կինը»:

 

 

«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ» բաժնում առաջարկում ենք. քաղաքային համայնքներում ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով, սահմանել, որ

 

« Կուսակցության ցուցակում մեկ սեռի ներկայացվածությունը չի կարող գերազանցել 70%-ը, ընդ որում` առաջադրված կին և տղամարդ թեկնածուների հաջորդականության տարբերությունը չպետք է գերազանցի երեք տեղը:

Ցուցակից կնոջ թեկնածությունը հանելու կամ պատգամավորական մանդատից կնոջ հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված հաջորդ կինը»:

 

ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների հիմքում մեր համոզմունքն է, որ.

– վերջին տարիներին երկրում նկատվում է կանանց  քաղաքական մասնակցության ակտիվացում,

– կուսակցություններում և հասարակական կազմակերպություններում ձևավորվել է սոցիալապես ակտիվ կանանց զգալի ներուժ, որը հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում տղամարդկանց հետ հավասար ընդգրկելու պայմաններում միայն կարելի է ապահովել Հայաստանի կայուն զարգացումը:

 

Մենք վստահ ենք, որ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կստեղծեն իրականացնելու Կանանց դրության հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի Քաղաքական հռչակագրում դրված ռազմավարական նպատակը`  «ձգտել մինչև 2030 թվականը  հասնելու գենդերային հավասարության և կանանց հնարավորությունների ընդլայնման լիակատար կենսագործման»:

 

Ուղերձն ընդունվել է միաձայն եւ ուղարկվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Պահպանել ընտրված կանանց տեղերը կանանց համար»…

 

Ինչո՞ւ չաշխատեց քվոտայի մեխանիզմը

 

Նոր գումարման Ազգային ժողովում ընդամենը 14 կին կլինի

 

Ուղերձ նորընտիր կին պատգամավորներին

 

Ներկայացվեց այլընտրանքային զեկույցը՝ Հայաստանում CEDAW Կոնվենցիայի կատարման վերաբերյալ

 

Ուղերձ կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու վերաբերյալ

 

Ի՞նչն է խոչընդոտում կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում

 

 

«Հիմնական պայքարը հավասարության համար կանայք կուսակցությունների ներսում են տանում» …

 

 

 

«Մենք շտապելու խնդիր չունենք»՝ կարող ենք 100 տարի էլ սպասել…

 

Գենդերային քվոտա՝ դե յուրե ու դե ֆակտո

 

«Հավասար հնարավորություններ` հզոր համայնքներ». հաջորդ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

 

Իրավիճակի մարտահրավերը մտավորականի համար

 

Ովքե՞ր են Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում ընդգրկված կանայք

 

«Կանանց օրակարգը» ներկայացված է. սպասում են արձագանքի

 

Լիլիթ Գալստյան. «Մրցունակ, կիրթ կինը ունակ չէ խաղալ Հայաստանում առկա քաղաքական խաղի կանոններով»:

 

Լարիսա Ալավերդյան. «Կանանց մուտքով է երկիրը փոխվելու»…

 

Ինչու՞ են կանայք խուսափում քաղաքական պայքարից

 

Մարգարիտա Հակոբյան. «Գենդերային հավասարությունը սկսվում է հենց Ազգային ժողովում»

 

«Մեր խնդիրն էր, ոչ թե նախընտրական ցուցակներում, այլ արդյունքում` ԱԺ-ում 20% կին ունենալ »

 

 

Դիտումների քանակը` 3920

Գլխավոր էջ