Որքան շատ կանայք կառավարությունում, այնքան քիչ կոռուպցիա. հետազոտություն
Կառավարության կազմում ինչքան շատ կանայք են ընդգրկված, այնքան քիչ է կոռումպացված երկիրը – դրա մասին են վկայում նոր հետազոտության տվյալները, որը հրապարակվել է Economic Behavior & Organization ամսագրում:
Հետազոտությունն անցկացվել է եվրոպական 17 երկրների 155 տարածաշրջաններում: Մեկնաբանելով հետազոտության արդյունքները ԱՄՆ Վիրջինիա նահանգի Տեխնոլոգիական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր և բաժնի վարիչ Սուդիպտա Սարանջիին, ով կենտրոնացած է աշխատուժում կանանց մասնակցության և խորհրդարաններում նրանց ներկայության հարցերի վրա, նշել է, որ թեև կանայք շատ քիչ ազդեցություն ունեն իշխանության տնտեսական գործունեության վրա, նրանք, անշուշտ, ավելի քիչ կոռումպացված են: Սա վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ ազգային մակարդակի պաշտոններ զբաղեցնողներին:
«Այս հետազոտությունը ընդգծում է կանանց հզորացման կարևորությունը, նրանց ներկայության անհրաժեշտությունը ղեկավար պաշտոններում ու կառավարությունում: Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ երկրներում՝ ներառյալ ԱՄՆ-ում, կանայք շարունակում են մնալ չներկայացված քաղաքականության մեջ»,-նշում է պրոֆեսորը:
Հետազոտության հեղինակները կանանց չկոռումպացված լինելու հանգամանքը կապում են իրենց կողմից նախընտրած քաղաքականության բնույթով՝ նշելով, որ կանայք հակված են կենտրոնանալ կանանց, երեխաների և ընտանիքի խնդիրներին վերաբերող որոշումների և օրենքների վրա: Հետազոտության հեղինակները նաև որևէ ապացույց չեն գտել այն համոզմունքի, որ կանայք, երկար լինելով իշխանության մեջ, կոռումպացված են դառնում:
Այս հետազոտության հեղինակները չեն պնդում, որ ընդհանրապես կանայք ավելի քիչ կաշառակեր են, քան տղամարդիկ: Նրանք դիտարկել են կառավարությունում պաշտոն ունեցող ու որոշում կայացնող կանանց ու տղամարդկանց, և ընդունվող որոշումների տարբերությունն ի օգուտ կանանց ակնհայտ է եղել: Մինչ գենդերային անհավասարությունը շարունակում է խնդիր մնալ ողջ երկրագնդում, հետազոտության հեղինակները եզրակացնում են, որ կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին պետք է խրախուսվի ոչ միայն հանուն գենդերային անհավասարության, այլև այն պատճառով, որ դրական դրսևորում ունի, այն է բացասաբար է ազդում կոռուպցիայի վրա:
Հետազոըտության արդյունքները ներկայացնող հոդվածում նշվում է նաև, որ ԱՄՆ-ում ռեկորդային թվով կանայք են այս տարվա Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին առաջադրվել , նրանց թիվը հասել է 309-ին՝ գերազանցելով 2012-ին գրանցված ռեկորդը, երբ առաջադրվել էր 298 կին: Այսօր Կոնգրեսում կանայք ներկայացված են 20 տոկոսով, և հույս կա, որ այս այն փոփոխոիհության կենթարկվի : Ընտրական գործընթացներում կին թեկնածուներին աջակցություն ցուցաբերող Emily’s List կազմակերպությունն, իր հերթին նշում է, որ տեղական մակարդակում կանանց ակտիվությունն աննախադեպ բարձր է. կանայք մտահոգված են այդ ուղղությամբ խտրականությունը վերացնելու խնդրով: Ավելի քան 34,000 կանայք հետաքրքրություն են հայտնել առաջադրվելու այս տարի: Այնպես որ , ինչպես եզրակացնում է հոդվածի հեղինակը, կարելի է հույս ունենալ, որ 2019-ը կդառնա առանց կոռուպցիայի տարի:
Նման հույսերը արդիական են նաև նոր Հայաստանի համար, որտեղ իշխանությունն առաջնահերթություն է հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարը և միաժամանակ պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել որոշումների կայացման մակարդակում ավելի շատ կանանց ներգրավելու ուղղությամբ:
Պատրաստեց Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 3001