Որո՞նք են տղամարդկանց և կանանց եկամուտների միջև եղած տարբերությունների պատճառները
Ինչպե՞ս են բացատրվում կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև եղած մեծ տարբերությունները: Այս հարցի պատասխանին են նվիրված բազմաթիվ ուսումնասիրություններ են նվիրված, աշխարհում եւ Հայաստանում:
Ըստ Աֆրիկայի զարգացման ամսագրում /Journal of African Development/ հրապարակված հետազոտության հեղինակների, պետք չէ փնտրել պատճառները կանանց ու տղամարդկանց կրթական մակարդակների միջև եղած տարբերությունների մեջ, քանզի դրանք գրեթե լիովին հաղթահարվել են նախկինի հետ համեմատ: Այսպես, 1990 ի համեմատ 2010-ին կրթված կանանց թիվն ավելացել է 33%- ից դառնալով 91%։ Մինչդեռ կանանց զբաղվածության ցուցանիշները միջինը 30% ավելի ցածր ե, քան տղամարդկանց ցուցանիշները։ Տարբերությունները հատկապես մեծ են Ասիայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շրջաններում։
Գիտնականների կարծիքով, տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև եղած տարբերությունների երկու գլխավոր պատճառներն են․ կանանց չնչին ներգրավումը բարձր վարձատրվող աշխատանքներում և նրանց անհավասարաչափ բարձր, համեմաատած տղամարդկանց հետ, ներգրավվածությունը տնային աշխատանքներում, ներառյալ երեխաների և մեծահասակների խնամքը։
Իր դերն է խաղում նաեւ կանանց քաղաքական ներկայացվածությունը, կանայք կառավարություններում և խորհրդարանում ընդամենը 25%-են կազմում: Մնացած տեղերը, շուրջ 75%, բաժին են ընկնում տղամարդկանց։ Կանանց ցածր ներկայացվածությունը քաղաքական իշխանությունում արտացոլում է անարդարացի որոշումների կայացումը, որոնք հաշվի չեն առնում վերջիններիս շահերը։
Համաշխարհային բանկի և Աշխատանքի միջազգային կազմակերպության ուսումնասիրությունները աշխարհի 150 երկրներում ցույց են տալիս կապը գենդերային անհավասարության երեք կատեգորիաներում․
– կարողություն/ կրթություն և առողջապահություն/,
– գոյատևելու միջոցներ/զբաղվածություն, սեգրեգացիա աշխատանքում և այլ տնտեսական ցուցանիշներ/,
– կանանց ներկայացվածությունը տեղի կառավարություններում և խորհրդարաններում։
Գիտնականները կարծում են, որ բազմադարյա գենդերային անջրպետը հաղթահարելու համար, որը պայմանավորված է արխաիկ ավանդույթներով և իր դերն է խաղում տղամարդկանց և կանանց եկամուտների միջև եղած տարբերություններում, երկարատև ժամանակ է հարկավոր եւ մեծ քաղաքական ջանքեր են պահանջվում։
Նրանք առաջարկում են, որ կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարեցման համար անհրաժեշտ է հավասարեցնել խաղադաշտերը, որոնք նախատեսում են այնպիսի օրենքներ, ինչպիսին է, օրինակ, երեխաների խնամքի հասանելիությունը, ծնողների վարձատրվող արձակուրդը, աշխատանքի ընդունվելու ճկուն սխեմաները, հասարակական տրանսպորտի հասանելիությունը, զարգացած բժշկության առկայությունը, այդ թվում նաև գյուղերում, գենդերային քվոտաների առկայությունը։
Աղբյուրը՝ Lenta.ru
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք Հայաստանի աշխատանքի շուկայում. միայն թվեր եւ փաստեր
Որո՞նք են տղամարդկանց և կանանց եկամուտների միջև եղած տարբերությունների պատճառները
«Աշխատանքի շուկայում կանանց խնդիրները նույնն են գրեթե ամենուր»…
Ճապոնական ընկերությունները սկսել են թույլ տալ աշխատակիցներին իրենց երեխաներին բերել գրասենյակ
Ի՞նչ կորուստներ է կրում Հայաստանը գենդերային անհավասարության պատճառով
«Պահանջվում են մինչև 25 տարեկան, բարետես աղջիկներ….»
Հայաստանի կանայք աշխատանքի շուկայում. խոչընդոտների եւ արգելքների արանքում
Կանանց տնտեսական իրավունքների ընդլայնման գծով Բարձր մակարդակի խումբ է ստեղծվել ՄԱԿ-ում
Աշխատող մայրերն ունենում են ավելի հաջողակ դուստրեր և ավելի հոգատար որդիներ
Կանայք, աշխատանք և տնտեսություն. գենդերային հավասարության մակրոտնտեսական օգուտները
Դիտումների քանակը` 3839