«Ոսկե գլոբուս»-ին միանգամից երեք կին ռեժիսոր է հավակնում
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության 78-ամյա պատմության մեջ առաջին անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրվել են միանգամից երեք կանայք։ Հատկապես այդ փաստն են ընդգծել միջազգային լրատվամիջոցներն իրենց վերնագրերում ու հոդվածների առաջնորդնողներում ՝ ներկայացնելով մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում առաջադրված թեկնածուներին։
The Guardian-ի փոխանցմամբ, մրցանակաբաշխության անցած 78 տարիների ընթացքում ընդամենը հինգ կին ռեժիսորներ են առաջադրվել՝ Սոֆիա Կոպոլան, Ջեյն Քեմփիոնը, Ավա Դյու Վերնեյը, իսկ Քեթրին Բիգելոն և Բարբարա Ստրեյզանդն առաջադրվել են երկու անգամ։ Նրանցից միայն ամերիկացի երգչուհի, դերասանուհի ու կինոռեժիսոր Բարբրա Ստրեյզանդն է, որ արժանացել է մրցանակի 1983 թվականին «Yentl» դրամայի համար։
Եվ այսպես, 2021 թվականին լավագույն ռեժիսոր անվանակարգում մրցելու են ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր Ռեջինա Քինգը, ծագումով չինացի, ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Խլոե Չժաոն, բրիտանացի ռեժիսոր, սեցանարիստ, պրոդյուսեր, դերասանուհի Էմերալդ Ֆենելը։ Այս անվանակարգերում նախորդ տարիներին առաջադրված թեկնածուների գերակշիռ մասը եղել են տղամարդիկ։ Այս տարի իրավիճակ է փոխել։ Երեք կանայք մրցակցելու է են երկու տղամարդկանց հետ՝ Աարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» ֆիլմի համար և Դեյվիդ Ֆինչերի հետ՝ «Մանկ» ֆիլմի համար։
BBC-ն գրում է, որ տեսախցիկի հետևում աշխատող կանանցից Էմերալդ Ֆենելը հանդիսատեսին առավել հայտնի է «Թագուհին» ֆիլմից, նա խաղացել է Ուելսի արքայազն Չարլզի երկրորդ կնոջ՝ Քամիլիա Պարկերի դերը։ Սակայն բրիտանացի գործիչը չի նոմինացվել իր խաղացած դերի համար, մրցանակի հավակնորդների ցանկում է նրա նկարած առաջին ֆիլմը՝ «Խոստումնալից երիտասարդ աղջիկը»։
Ֆիլմերի երկրպագուները Ռեջինա Քինգին կարող են ճանաչել ու հիշել, նա արժանացել է Օսկարի, Ոսկե գլոբուսի 2018-ին «Եթե Բիլ փողոցը կարողանար խոսել» ֆիլմի համար։Նա հիմա տեղափոխվել է տեսախցիկի հետև ու որպես ռեժիսոր առաջադրվել է «Մի գիշեր Մայամիում» ֆիլմի համար։
Չինացի ռեժիսոր Խլոե Չժաոն ասիական ծագումով առաջին կինն է, որ նոմինացվել է «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը։ Նրա թեկնածությունը ներկայացվել է «Նոմեդլենդ» (Nomadland) ֆիլմի համար։
«Նոմեդլենդ» և «Խոստումնալից երիտասարդ աղջիկը» ֆիլմերը նորմինացված են չորս անվանակարգերում, այդ թվում նաև «Լավագույն դրամա» անվանակարգում։ Նրանց մրցակիցներն են «Չիկագոյի յոթյնակի դատավարությունը», «Մանկ»-ը, «Հայրը» ֆիլմերը։
«Չիկագոյի յոթյնակի դատավարությունը», «Մանկ»-ը, «Թագույին» այս մրցանակաբաշխության առավել շատ նոմինացված ֆիլմերն են։ «Մի գիշեր Մայամիում» ֆիլմը նոմինացված է երեք անվանակարգերում։
Հիշեցնենք, որ վերջին կին ռեժիսորը, որը նոմինացվել էր լավագույն ռեժիսոր անվականակարգում եղել է ամերիկացի Ավա Դյու Վերնեյն է։ Նա առաջադրվել էր 2014-ին «Սելմա» ֆիլմի համար։ Միակ կինը, որ մրցանակի է արժանացել, Բարբրա Ստրեյզանդն էր 1984-ին։
Այս տարի մրցանակաբաշխությունը կկայանա երկու ամիս ուշ՝ ապրիլին, այսինքն երկու ամիս ավելի ուշ, քան սովորաբար լինում էր։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 997