Ողջ ճշմարտությունը Դելիում տեղի ունեցած բռնաբարության մասին
Ինչու՞ Դելիում տեղի ունեցած 23-ամյա ուսանողուհու խմբակային բռնաբարությունը զանգվածային բողոքի աննախադեպ հուժկու ալիք առաջացրեց՝ չէ որ նման դեպքերը առաջին անգամ չէ, որ տեղի են ունենում Հնդկաստանի մայրաքաղաքում:
… Բժշկական համալսարանի 23-ամյա ուսանողուհին իր 28-ամյա ընկերոջ հետ դուրս գալով կինոթատրոնից նստում են ավտոբուս, որն ինչպես իրենց թվացել է ուղևորներ էր հավաքում: Մինչդեռ մգացված ապակիներով այդ ավտոբուսում վեց հարբած տղամարդ է եղել, որոնք սկսել են վիրավորական արտահայտություններ անել աղջկա հասցեին: Հաշվեհարդարը սկսվեց, երբ տղան փորձեց նկատողություն անել նրանց: Երիտասարդ զույգին մետաղյա ձողերով էին ծեծում, այնուհետև գրեթե մեկ ժամ բռնաբարում էին աղջկան, ինչից հետո երկուսին էլ դուրս նետեցին ընթացող ավտոբուսից… Երկու շաբաթ անց աղջիկը մահացավ Սինգապուրի հիվանդանոցում:
Զոհված աղջկա հայրը բարձրաձայնեց մամուլում նրա անունը՝ Ջոտտի Սինգխ՝ ասելով, որ դրանով իսկ փորձում է ուժ հաղորդել բռնաբարությունների այլ զոհերին: Միջադեպից հետո Հնդկաստանում զանգվածային բողոքի ցույցեր տեղի ունեցան, որոնք ուժգնացան աղջկա մահվանից հետո: Մարդիկ պահանջում էին խստացնել օրենսդրությունը և պատժել ոստիկանությանը, որը մինչ այդ անտեսել էր բողոքը նույն հանցագործների վերաբերյալ, ավելին, շատ հաճախ քրեական գործեր չի հարուցում տեղի ունեցող բռնաբարությունների համար:
Անշուշտ դեպքը իր դաժանությամբ ցնցեց ողջ հասարակությունը և գուցե հանդիսացավ այն վերջին կաթիլը, որ լցրեց համբերության բաժակը: Այն ազդեց նույնիսկ տնտեսության վրա, քանի որ կանայք հրաժարվում էին ուշ ժամերին մնալ աշխատանքի տեղում՝ երաշխավորություններ պահանջելով կառավարությունից և գործատուներից հասարարական տրանսպորտի անվտանգության առումով: Ի դեպ, հնդկական ՏՏ-ոլորտում զբաղծվածների մեծ մասը կանայք են: Որոշ փորձագետներ շտապեցին դիտարկել բողոքի ալիքը քաղաքական ենթատեքստով, ինչը նույնպես առկա էր, սակայն ակնհայտ էր նաև, որ միջադեպը ստիպեց բարձրաձայնել շատ հիմնախնդիրներ, որոնց մասին մինչ այդ ընդունված չէր խոսել…
Ինչպիսի՞ հետևանքներ կունենա տեղի ունեցածը հնդկական հասարակության համար, կբերի այն կնոջը ավանդաբար պարտադրվող ստորադաս կարգավիՃակի վերանայմանը կամ գուցե կսահմափակվեն միայն օրենքի խստացմամբ… Այս և այլ հարցերի պատասխաններն է փորձում գտնել Polit.ru կայքը, վերլուծելով հնդկական մամուլը, որն այսօր գրեթե 90 տոկոսով հեղեղված է տարբեր տիպի նյութերով այս թեմայով, ընդ որում հատկանշական է, որ լրագրողները այլևս չեն խուսափում «գենդերային հավասարություն», «կանանց իրավունքներ», «հայրիշխանություն» տերմիններից:
Հոդվածին կարելի է ծանոթանալ մեր կայքում ռուսերեն լեզվով.
Դիտումների քանակը` 4225