Շուշան Պետրոսյան. «Մտածող, չհամաձայնող, վիճող Ազգային ժողով եմ ուզում»…
«Հայելի» ակումբում վերջերս տեղի ունեցած ասւուլիսում երգչուհի Շուշան Պետրոսյանն ու երգահան Լիլիթ Պիպոյանը ներկայացրեցին պատգամավոր դառնալու վերաբերյալ իրենց տեսակետները:
Երգահան Լիլիթ Պիպոյանն ոչ մի դեպքում չի ցանկանա պատգամավոր դառնալ, քանի որ ինքը ստեղծագործող անձ է ու նախընտրում է ստեղծագործել.
«Ստեղծագործող մարդ եմ, սիրում եմ մենակ աշխատել: Նաև չեմ սիրում մարդկանց ղեկավարել գտնում եմ՝ դա պակաս հետաքրքրիր աշխատանք է, քան ինչ–որ բան ստեղծելը»:
Երգչուհի Շուշան Պետրոսյանն, ընդհակառակը, ասաց, որ դեմ չէ պատգամավորական գործունեությանը և, եթե Հանրապետական կուսակցությունը առաջարկի՝ ինքը չի հրաժարվի…
«Ես էլ եմ ստեղծագործող մարդ, բայց կարծում եմ,
այնտեղ էլ կարելի է ստեղծագործել:
Կարևոր չէ ղեկավարել, կարևորը ինչ–որ բան սկսելն է, փոխելը:
Կարծրատիպեր կան, դրանք կոտրել է պետք: Կռիվ ունեմ տալու»:
Շ. Պետրոսյանը նաեւ նշեց , որ ինքը երազում է մաքուր հայերեն խոսող Ազգային Ժողով , բացի այդ իր տեսակից ԱԺ-ում չկա.
«Մտածող, չհամաձայնող, վիճող Ազգային ժողով եմ ուզում:
Լավագույն ձեռքբերումը վերջին տարիներին երաժիշտների ֆոնոգրամ չերգելու մասին որոշումն էր,
բայց դա օրինաչափություն պետք է լիներ, դրա մասին օրինագիծ պիտի չդրվեր:
Դա բավականին մաքրեց ոլորտը, արդյունքում շատ համերգներ չկան»:
Դիտումների քանակը` 4631