Սոցիալական ցանցերում այսօր ամենաքննարկված ու քննադատաված թեման դարձավ երգչուհի, ԱԺ խմբակցության անդամ Շուշանի Պետրոսյանի հայտարարությունները` լուսանկարի վերաբերյալ, որտեղ ոստիկանը համբուրում է ակտիվիստ աղջկա պարանոցը:
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը ոչ ավել ոչ պակաս հայտարարեց, որ համբուրելու մեջ վատ բան չկա, ավելին, դա երկրի թիվ մեկ պրոբլեմը չէ: Նա նկարից նկատել է, որ ոստիկանը նուրբ է համբուրել, խորհուրդ տվեց չֆետիշացնել, ապա հիշեցրեց, որ նկարում հայ աղջիկ է, ու պետք չէ թեման անընդհատ շահարկել: Ասաց, որ ակտիվիտուհիների վարքն էլ իրեն դուր չի գալիս:
«Անպատկառ վերաբերմունքը համբույրը ի նկատի ունե՞ք: Դուք ի՞նչ գիտեք, կարող է ընկեր-ընկերուհի են, ավելի լավ է համբույր, քան ծեծկռտուք»,-իր վերաբերմունքն այսպես ձևակերպեց պատգամավոր դարձած երգչուհին ու խնդրեց ավելի արդիական հարցեր տալ:
Շ. Պետրոսյանի հայտարարությունները ցնցեցին սոցիալական ցանցերը: Շատերը երգչուհուն խորհուրդ տվեցին լռել, կամ էլ բերանը բացել միայն երգելուց:
Մյուսները նման հայտարարությունը պայմանավորեցին` ոստիկան ամուսին ունենալու հանգամանքով, մի քանի օգտատերեր էլ արագորեն պատրաստեցին ու տարածեցին դեմոտիվատորներ` տարբեր պատկերներով ու գրություններով, նույնիսկ բանաստեղծություն ձոնեցին:
«Ըստ ԱԺ պատգամավորի, ոստիկանը կամ պիտի քաղաքացիներին համբուրի, կամ` ծեծի, երրորդ տարբերակ չկա»,-գրել է ֆեյսբուքյանօգտատերեից մեկը:
«Ու նրա նմանները մեր երեխաների ապագան են որոշում, օրենքներ ընդունում»,- սրտնեղում մեկ այլ օգտատեր:
Հ. Կարապետյան
Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.
«Իրականում ոստիկանությունը պետք է պաշտպանի թե կանանց, թե տղամարդկանց»… / լրացված
«Երևույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով», օմբուդսմենի խորհրդական
«Նշված ծառայողի լիազորությունները դադարեցվել են», պարզաբանում է ոստիկանությունը
Շուշան Պետրոսյան. «Ավելի լավ չէ՞ համբույր, քան՝ ծեծկռտոց»

Դիտումների քանակը` 8592