Շերիլ Սենդբերգը՝ առաջին կինը Facebook-ի տնօրենների խորհրդում
Facebook սոցիալական ցանցի պատմության մեջ առաջին անգամ տնօրենների խորհրդում կին է ընդգրկվել: Ինչպես հայտնում է News-Sentinel.com-ը, տնօրենների խորհրդի անդամ է նշանակվել 42 ամյա Շերիլ Սենդբերգը: Վերջին 4 տարվա ընթացքում նա առաջատար դեր է խաղացել ընկերության զարգացման գործում:
Նա Facebook-ին միացավ 2008թ.: Մինչ այդ նա հասցրել էր լինել Google-ի փոխնախագահ, զբաղեցնել բարձրաստիճան պաշտոններ Համաշխարհային Բանկում և ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունում: Թվում էր՝ նա Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգի լրիվ հակապատկերն էր, ով 15 տարով փոքր էր իրենից, սակայն նրանք հիանալի աշխատեցին միասին: Ցուկենբերգը իրեն վերապահեց սոցիալական կայքի ռազմավարական խնդիրների զարգացումը, իսկ Սենդբերգը իր վրա վերցրեց գովազդային ծառայությունները: Սենդբերգի գալուց հետո Facebook-ի տարեկան եկամուտները սկսեցին աճել ավելի քան երկու անգամ: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ սոցիալական ցանցը 2009 թ.-ին աշխատեց 800 մլն. դոլար, իսկ 2010 թ.-ին միայն գովազդից ստացված եկամուտները կազմեցին 1,8 մլրդ դոլար:
Այժմ, Սենդբերգը կդառնա միակ կին տնօրենը՝ 7 տղամարդուց կազմված ղեկավար-մարմնում: Նա Facebook-ում կլինի երկրորդ գործադիր տնօրեը՝ Ցուկերբերգից հետո:
– Շերիլը եղել է իմ գործընկերը Facebook-ի ձևավորման գործում: Նա զգալի ներդրում է ունեցել ցանցի զարգացման համար: Նրա բազմամյա փորձն ու մեր գործունեության լիարժեք ըմբռնումը նրա թեկնածությունն ավելի համապատասխան է դարձնում այդ պաշտոնի համար, – իր որոշումը հիմնավորել է Մարկ Ցուկերբերգը:
Ի դեպ, Ցուկերբերգը չի պատասխանել այն հարցին, թե Սենդբերգի նշանակումը պայմանավորվա ծ է արդյո՞ք կանանց իրավունքների պաշտպանության UltraViolet խմբի՝ տնօրենների խորհրդում կին ներգրավելու կոչերով:
Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.
Դիտումների քանակը` 5527