Նպատակ թիվ 4 – Որակյալ կրթություն բոլորի համար

Կայուն զարգացման  չորրորդ նպատակը որակյալ կրթության ապահովման մասին է

 

–         Ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ուսման հնարավորությունները ողջ կյանքի ընթացքում

 

ՅՈՒՆԵՍԿՈ-ի տվյալներով, ավելի քան 140 միլիոն երեխաներ և դպրոցական տարիքի դեռահասներ սովորելու հնարավորություն չունեն, իսկ ավելի քան 750 միլիոն մեծահասակներ գրել և կարդալ չգիտեն, որոնցից  երկու երրորդը կանայք են:

 

«Առաջին հերթին կրթությունը» կարգախոսով հանդիպմամը , որը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին  Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում  Կայուն զարգացման գագաթաժողովի շրջանակներում, հավաքել էր համաշխարհային առաջնորդներին և կրթության ոլորտի ակտիվիստներին: Քննարկման գլխավոր թեման է եղել  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան կի Մունի համանուն նախաձեռնությունը:

 

Այդ նախաձեռնությունը   կայուն զարգացման նոր օրակարգի անքակտելի մասն է  Նախաձեռնությունը ենթադրում է կրթության ոլորտում երեք առաջնահերթ խնդիրների լուծումը մինչև 2030 թվականը, այն է. բոլոր երեխաների կրթության համար պայմանների ստեղծում, կրթության որակի բարձրացում և գլոբալ մասշտաբով քաղաքացիական պատասխանատվության դաստիարակություն:

 

Միջոցառման պատվավոր հյուրերն են եղել Չինաստանի առաջին տիկինը և ՅՈՒՆԵՍԿՈ-ի կանանց և աղջիկների կրթության հարցերով զբաղվող Հատուկ բանագնաց Պեն Լիույանը, ինչպես նաև իրավապաշտպաններ Մալալա Յուսուֆզայը և Քայլաշ Սատարտխին, ովքեր Նոբելյան մրցանակի են արժանացել: Նրանք բոլորն էլ համամիտ էին, որ կրթությունն է այն  հիմնական շարժիչ ուժը կայուն զարգացումն ապահովելու  և ավելի գիտակից հասարակություն ստեղծելու ճանապարհին:

 

 

Դիտումների քանակը` 3945

Գլխավոր էջ