Նոր հանգամանքներ սկեսուրի գործում. ծեծված հարսին նախկին ամուսնու հետ են տեսե՞լ

Սկեսրոջ և նախկին ամուսնու կողմից դաժան ծեծի ենթարկված Մարիամ Գևորգյանի նախկին ամուսին Դավիթ Զիրոյանին հուլիսի 21-ին տեսել են Դավիթի առաջին կնոջ՝  Մելինե Բայաթյանի հետ, Տավուշի մարզի Գոշ գյուղում գտնվող` Մխիթար Գոշ հյուրանոց ներս մտնելիս: Այդ մասին հայտարարություն է տարածել Կանանց Աջակցման Կենտրոնը, որը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամ է և հանդես է եկել Մարիամ Գևորգյանի պաշտպանությամբ:
Կենտրոնի մտահոգությունը նախկին ամուսիններին միասին տեսնելու փաստով հիմնված է այն հանգամանքի վրա, որ  Մելինեին ժամանակին նույնպես դաժան վերաբերմունքի և բռնության են ենթարկվել Դավիթիը և իր մոր` Հայկանուշ Միքայելյանի կողմից:  Մելինեն խոստովանել է դրա մասին միայն այն ժամանակ, երբ  մյուս հարսի՝ Մարիամի  ցուցմունքներով  սկեսուրին ներգրավվեցին  քրեական վարույթում որպես մեղադրյալ: Սակայն, նախաքննության ընթացքում Մելինեն հետ վերցրեց  իր մասով մի քանի մեղադրանքները, դրանով իսկ մեղմացնելով սկեսուրի  առաջադրված մեղադրանքները: Այժմ կան ասեկոսեներ այն մասին, որ Դավիթը որոշել է կրկին ամուսնանալ Մելինեի հետ դատից հետո:
Դավիթին և Մելինեին միասին  տեսել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կամավորներից մեկը : Նրանք դուրս են եկել մուգ կապույտ գույնի Օպել մակնիշի մեքենայից (33 VO 506 համարանիշերով) և ներս մտել Մխիթար Գոշ հյուրանոց, որը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում: Քիչ անց նրանք լքել են հյուրանոցը և ուղևորվել դեպի Գոշավանք: «Այս ամենը շատ կասկածելի է և հավանաբար Դավիթը նպատակ ունի մոլորեցնելու դատարանին»,- ասված է կենտրոնի տարածած հայտարարության մեջ:

 

 

 

Նշենք, որ ներկայումս Արարատի և Վայոց Ձոր մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մարիամ Գևորգյանի գործով դատավարությունը: Մարիամին դաժան վերաբերմունքի, խոշտանգումների և ընտանեկան բռնության են ենթարկել նրա նախկին ամուսին Դավիթ Զիրոյանը և նախկին սկեսուր Հայկանուշ Միքայելյանին առաջադրված է մեղադրանք «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Խոշտանգում» հոդվածներով (ՀՀ ՔՕ հոդվածներ 113 և 119):  Նույն մեղադանքներով  ավելի վաղ դատապարտված Դավիթ Զիրոյանն ազատ է արձակվել 2011 թվականին Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներմամբ:

 

 

 

Ըստ  Panorama.am-ի  հաղորդագրության

 

Կարդացեք  նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Մերս քեզ ինչ անում ա, դեռ քիչ ա, ավելի շատ պիտի ծեծի»…

 

ՀԿ-ները պահանջում են Մարիամ Գևորգյանի գործով դռնբաց դատավարություն

 

Դատարանը շարունակում է քննել «սադիստ սկեսուրի» գործը

 

 

Դիտումների քանակը` 4999

Գլխավոր էջ