Նորընտիր ԱԺ խորհրդի կազմում ընդամենը երկու կին ընդգրկվեց

 

Օգոստոսի 12-ին մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրելուց հետո նորընտիր խորհրդարանն ավարտեց  Ազգային Ժողովի խորհրդի ձևավորումը:  Չնայած կանանց ներկայացվածությունը ԱԺ-ում զգալիորեն աճել է՝ հասնելով գրեթե 34%-ի, ԱԺ խորհրդի 19 անդամներից  ընդամենը 2-ն են կին, ինչը 10.5% է կազմում:

 

 

 

8-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահությունը բացառապես տղամարդկանց դեմք ունի՝ թե խոսնակը, թե նրա երեք տեղակալաները տղամադիկ են, թեև թեև 2007 թվականից սկսած փոխխոսնակներից մեկը մշտապես կին է եղել  և թվում էր, որ խորհրդարանը կպահպանի այդ ավանդույթը:

 

 

Երեք խմբակցություններից որևէ մեկը կին չի ղեկավարում, խմբակցություններից միայն մեկի՝ «Քաղաքացիական պայմանաագրի» քարտուղարն է կին՝ Նազելի Բաղդասարյանը։

 

 

ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից էլ միայն երկուսն են կանայք նախագահելու՝  «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցությունից Հերիքնազ Տիգրանյանը և «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը։

 

 

Հերիքնազ Տիգրանյանը 71 կողմ ձայնով ընտրվեց  ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց:

 

 

Թագուհի Թովմասյանը 60 կողմ ձայնով ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

 

 

Համեմատության համար նշենք, որ յոթերորդ գումարման ԱԺ խորհրդի կազմում  ընտրության պահին  4 կին (22%) էր ընդգրկվել՝ փոխխոսնակի,  խմբակցություններից մեկի և 11 մշտական հանձնաժողովների երկուսի ղեկավարների պաշտոններում:  Չնայած նախորդ գումարման խորհրդարանում կանայք ներկայացված էին զգալիորեն քիչ՝ 24%-ով, ԱԺ խորհրդում նրանց ընդգրկվածությունն ավելի համաչափ էր՝ 22% էր (իրավիճակը  2019թ. դրությամբ):

 

 

Այս առումով, ութերորդ գումարման ԱԺ խորհրդի կազմում կանանց ընդամենը 10.5% ընդգրկվածությունը խիստ անհամաչափ է  խորհրդարանում կանանց 34% ներկայացվածության  համեմատ։

 

 

Հ. Կարապետյան

 

 

Դիտումների քանակը` 1404

Գլխավոր էջ