Ներկայացվեց «Հազարամյակի զարգացման նպատակների առաջընթացի ազգային զեկույցը»

Այսօր  Երեւանում կայացավ «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցի» շնորհանդեսը, որին ներկա են գտնվել  ՀՀ  Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն:  Հազարամյակի զարգացման  ութ  նպատակների 2000-2015  ընթացքում  իրականացման այս ամփոփումն,  ըստ էության  ազդարարեց դեպի նոր Կայուն զարգացման նպատակներ անցումն ու   «Վերափոխենք մեր աշխարհը. նոր օրակարգ 2030» ազգայնացման և տեղայնացման գործընթացի սկիզբը:

 

 

Ողջույնի խոսքում ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը  նշել է, որ «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցն» ամփոփում է 2000թ. ՄԱԿ-ի ընդունած Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ որոշ նպատակների առումով` մանկական և մայրական մահացություն, կրթության հասանելիություն, մաքուր ջրի մատչելիություն, մեր երկրի նվաճումներն զգալի են, իսկ մյուս նպատակների առումով թեպետ կա որոշակի առաջընթաց, սակայն անելիքները դեռևս շատ են, և անհրաժեշտ է շարունակել հետևողական ջանքեր գործադրել՝ համապատասխան ցուցանիշների բարելավման համար:

 

«Անցած շաբաթ կառավարությունում տեղի ունեցավ Կայուն զարգացման խորհրդի հերթական նիստը, որտեղ սկիզբ դրվեց ՄԱԿ-ի նոր օրակարգի` «Վերափոխենք մեր աշխարհը. նոր օրակարգ 2030» ազգայնացման և տեղայնացման գործընթացին: Նոր օրակարգն իր մեջ ներառում է կայուն զարգացման 17 նպատակ և 169 թիրախ: Հայաստանի համար պետք է ընտրենք այն նպատակներն ու թիրախները, որոնք համահունչ են մեր ազգային ռազմավարական ծրագրերին, մասնավորապես, Հայաստանի 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրին։ Ի վերջո, անկախ նրանից, թե ինչպես են կոչվում նոր օրակարգը կամ նպատակները, բոլորիս ցանկությունը մեկն է` ապահովել մեր ժողովրդի համար բարեկեցիկ, խաղաղ և ապահով կյանք, ինչին հասնելու համար հարկավոր է երկրի պետական համակարգի, համապատասխան հասարակական և միջազգային կազմակերպությունների ամենօրյա հետևողական և քրտնաջան համատեղ աշխատանք», – ասել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ ցուցաբերած աջակցության համար, ներկայացվող զեկույցի պատրաստմանը մասնակցած բոլոր պետական գերատեսչություններին և այս ծավալուն հետազոտությունն իրականացնողներին՝ վստահություն հայտնելով, որ Հայաստան-ՄԱԿ համագործակցությունն առաջիկայում ավելի կամրապնդվի:

Ելույթով է հանդես եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն: Նրա խոսքով՝ «Վերափոխենք մեր աշխարհը. նոր օրակարգ 2030» իրականացմանն ուղղված ջանքերի հիմքում ընկած է լինելու պետության կողմից այդ գործընթացն առաջնորդելն ու վերահսկելը, և ՄԱԿ-ը պատրաստ է օժանդակել Հայաստանին այդ գործընթացում։ ՄԱԿ-ի նոր օրակարգի հաջող իրականացման գործում պարոն Բուզետտոն կարևորել է ոչ միայն գերատեսչությունների և ոլորտների միջև համատեղ պլանավորումը, այլև ողջ հասարակության՝ խորհրդարանի, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և լրատվամիջոցների ներգրավումը:  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքով՝ այս բոլոր ինստիտուտներն իրենց կարևոր դերն ունեն Կայուն զարգացման նպատակների իրականացման և մոնիթորինգի գործում։

 

Նշենք, որ «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցը» պատրաստվել է   «Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության կողմից:  Հիմնական արդյունքները շնորհանդեսի ժամանակ  ներկայացրեցին ընկերության  փորձագետներ Սևակ Հովհաննիսյանը և Գագիկ Գաբրիելյանը:

 

WomenNet.am-ը կանդրադառնա առաջիկայում  զեկույցի լուսաբանմանը՝ մասնավորապես   գենդերային հավասարությանը վերաբերող  ՀԶՆ թիվ 3 նպատակի  իրականացման արդյունքներին:

 

Դիտեք թեմայի շուրջ.

 

Անցում Հազարամյակի Զարգացման Նպատակներից դեպի Կայուն Զարգացման նպատակներ/ տեսահոլովակ

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանայք եւ կայուն զարգացման օրակարգը – GSW 60

Օրվա թիվը՝ 4 տրիլիոն դոլար զարգացման թե՞ 14 տրիլիոն պատերազմների համար

Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում

Աշխարհի առաջատար բիզնես ընկերությունները գումարներ կտրամադրեն գենդերային հավասարության հասնելու համար

Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում

Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը

Հայաստանի կանայք մասնակցեցին Սանկտ Պետերբուրգում կայացած Կանանց Եվրասիական ֆորումին

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Շակիրան և Անջելիք Քիջոն հանուն երեխաների համար ավելի լավ ապագայի

ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը

Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները

ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում

Շակիրան կկատարի Լենոնի Imagine երգը ՄԱԿ-ի գագաթնաժողովի բացմանը

 

 

Դիտումների քանակը` 2704

Գլխավոր էջ