Ներկայացվեց «Կանանց քաղաքական օրակարգը»

Մայիսի 3-ին  Երևանի «Անի-Պլազա» հյուրանոցի «Նաիրի» դահլիճում  Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան ներկայացրեց քաղաքական ուժերին իր կողմից ձեւավորված «Կանանց քաղաքական օրակարգը» ՀՀ Ազգային ժողովի 2012 թվականի ընտրություններում: Հանդիպումը կայացավ կլոր սեղանի ֆորմատով, մասնակցում էին  Ասոցիացաիայի մասնաճյուղերի ղեկավարներ և ակտիվիստներ,  այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

 

Քաղաքական կուսակցությունների կողմից ներկա էին Ազգային ժողովի պատգամավորներ և պատգամավորության թեկնածուներ Հայաստանի հանրապետական կուսակցությունից, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից, «Օրինաց երկիր» կուսակցությունից:

 

 

«Կանանց քաղաքական օրակարգը» նախորոք ուղարկվել էր ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցություններին՝ նրանց աջակցությունը բարձրացված խնդիրների լուծմանը պատրաստակամություն ցուցաբերելու ակնկալիքով, ինչը իր հերթին  հնարավորություն կտա կանանց կողմնորոշվելու ընտրությունների ընթացքում:

 

Օրակարգում ընդգրկված հիմնական հարցադրումներն են.

 

  • Ինչպիսին է Ձեր կուսակցության քաղաքականությունը աղքատության ցուցանիշը նվազեցնելու ուղղությամբ:

 

  • Եթե Ձեր կուսակցությունն ընտրություններում հաղթելու արդյունքում իշխանության գա. Ինչ ծրագրեր ունեք` ուղղված արտադրության այնպիսի ճյուղերի վերականգնմանը, ինչպիսիք են թեթեւ արւդյունաբերությունը, ճշգրիտ սարքաշինություն եւ ռադիոէլեկտրոնիկան:

 

 

  • Ինչ գործնական քայլեր  եք նախատեսում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը խթանելու ուղղությամբ:

 

  • Ինչ եք նախատեսել Ձեր կուսակցության ռազմավարության  մեջ երկրի ժողովրդագրական իրավաիճակը բարելավելու ուղղույամբ:

 

 

  • Համաձայն եք, որ հանրակրթության համակարգը լուրջ, բայց միանգամայն այլ սկզբունքներով վերակառուցման կարիք ունի: Ինչ քայլեր կձեռնարկի Ձեր կուսակցություն, որպեսզի կանխի հանրակրթության` ազգային շահերին չհամապատասխանող վերակառուցումը:

 

  • Հազարամյակի զարգացման նպատակների կատաան շրջանականերում ՀՀ պարտավորվել է «մինչեւ 2015 թվականը ապահովել ՀՀ օրենսդիր մարմնի կազմում կին պատգամավորների առնվազն 25%-ի մասնաբաժին, իսկ համայնքների ղեկավարի պաշտոնում` կանանց ընդգրկվածխությունը հասցնել 10%-ի»: Ինչպիսի՞ն է լինելու Ձեր կուսակցության քաղաքականությունը` ուղղված քաղաքական և հայեցողական պաշտոններում կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածության ապահովմանը, ի՞նչ է ձեռնարկելու Ձեր կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներկայացվածությունը ավելացնելու համար:

 

Նշված բոլոր թեմաներին անդրադարձ եղավ  կլոր սեղանի ընթացքում,  սակայն առավել հետաքրքրական եւ բուռն քննարկվեց հենց վերջին կետը:

 

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանն իր  բացման խոսքում հույս հայտնեց, որ նոր ձեւավորվող խորհրդարանում կանանց ձայնն ավելի լսելի կդառնա: «Ես կարեւորում եմ գենդերային քվոտայի բարձրացման հարցը, կուսակցությունների ընտրական ցուցակներում կանանց զբաղեցրած տեղերի հարցը:  Մենք այս հարցը քննարկել ենք պատգամավորների հետ, միաժամանակ բարձրացրել ենք կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունները եւ իրավունքները օրենքի նախագծի վերջնական ընդունման  հարցը»,-ասաց նա:

 

Նրա խոսքերով իրենք շարունակելու են իրենց ակտիվ գործունեությունը նաեւ նոր խորհրադարանում`  աջակցություն  հայտնելով կին պատգամավորներին:   « ԱԺ-ում ներկայցված պետք է հասկանան, որ իենց թիկունքում կանանց խումբ է կանգնած»,-նշեց Ջ. Հասրաթյանը:

 

Քննարկման մասնակիցներին տրվեց հնարավորություն իրենց հարցերն ուղղել  քաղաքական ուշերի ներկայացուցիրներին  եւ ստանալ պատասխաններ:

 

Լսվեցին կարծիքներ, թե կանանց ներգրավվածության պակաս լինելը խորհրդարանում գալիս է նաեւ մեր մենթալիտետից: Այդուհանդերձ ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը հիշեցրեց, որ այս դեպքերում լիովին կարող է կիրառելի լինել «դրական պարտադրանք» ասվածը, երբ հասարակությունն ինքը չի գիտակցում` որն է իր համար ավելի լավ, եւ ստիպված այդ դրականը նրան պարտադրվում է:

 

Անշուշտ, այդ կարճ ժամանակահատվածում հնարավոր չեղավ ամենայն մանրամասնությամբ քննարկել բոլոր բարձրացված հարցերը, սակայն բոլորն էլ համաձայն էին` կանայք ընտրազանգվածի կեսից ավելի են  կազմում, հետեւաբար վերը նշված բոլոր հարցերին կարող են իրենք իրենց ընտրությամբ եւ այնուհետեւ  հենց ԱԺ-ում ներկայցված կանանց միջոցով տալ դրական լուծումներ:

 

 

Կլոր սեղանն անցկացվել էր «Կանանց քաղաքական մասնակցությունը և քաղաքացիական նախաձեռնությունները. գենդերային հավասարության հասնելու հեռանկարները Հայաստանում»  ծրագրի շրջանակներում` «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հետ համագործակցությամբ:

 

Մ.Մուղդուսյան

Դիտումների քանակը` 3791

Գլխավոր էջ