ՆԱՏՕ-ի գագաթնաժողով. «Չկան կանայք, չկա խաղաղություն»

Աֆղանցի կանայք  բողոքում են. «Խոսե’ք ինձ հետ, ոչ իմ մասին»

 

Միացյալ Թագավորությունում սեպտեմբերի 4-5-ը  կայացած  ՆԱՏՕ-յի գագաթնաժողովի նախօրեին 40 սևազգեստ տղամարդիկ հավաքվել էին քաղաքապետարանի մոտ՝  շրջապատելով  վառ գունավոր հագուստով մի աֆղանցի կնոջ, ում  ձեռքի ցուցանակի վրա կարելի էր կարդալ. «Խոսե’ք ինձ հետ, ոչ իմ մասին»:

 

Ցույցի նպատակն էր ուշադրություն հրավիրել կանանց և տղամարդկանց հարաբերակցությանը   խաղաղության և գլոբալ անվտանգության առանցքային բանակցություններում: Կազմակերպիչները ՝ «Չկան կանայք, չկա խաղաղություն»  քարոզարշավի անդամ կազմակերպություններն էին, որոնց թվում են.  .ActionAid, Amnesty International UK, Oxfam GB, Womankind Worldwide and Women for Women International հայտնի կազմակերպությունները:  Նրանք ղեկավաում են  « Գենդերային գործողությաններ հանուն խաղաղության և անվտանգության»  ցանցը, որը  զբաղվում է   Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանության եւ կանանց առաջխաղացման հարցերով:

 

 

Քարոզարշավի մասնակիցները համարում են աննդունելի, որ վերջին երեք տասնամյակներում կանայք այդքան փոքր թիվ են կազմում գլոբալ խաղաղ բանակցություններում: Առանց բնակչության 50%-ի նշանակալի մասնակցության խաղաղության և անվտանգության համաձայնագրերը չեն կարող լինել հնարավորինս կայուն և արդյունավետ, կարծում, են արշավի կազմակերպիչները:

 

 

Ինչպես հայտնի է,  Մեծ Բրիտանիայում կայացած ՆԱՏՕ-յի գագաթնաժողովի օրակարգում Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի մասին  հարցն էր: Մի հարց, որը չափազանց  կարեւոր է Աֆղանստանի միլիոնավոր կանանց համար: Սակայն այդ հարցի քննարկման  ժամանակ  կանանց ձայները կրկին բացակա են լինելու, – փաստում   են քարոզարշավի մասնակիցները: Առայժմ նույնիսկ պարզ չէ, արդյոք որևէ բարձրաստիճան կին ներկա կլինի այդ քննարկմանը: Մեծ Բրիտանիայի նախարարական պատվիրակությունը ամբողջովին բաղկացած է տղամարդկանցից:

 

 

Քարոզարշավի մասնակիցները, այդ թվում աֆղան կին ակտիվիստները, կոչ էին անում Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի այլ անդամ-պետությունների կառավարություններին հավաստիացնել, որ Աֆղանստանի զարգացող անվտանգության կառույցներում կանանց դերի քննարկումը օրակարգում է՝ հատուկ նպատակ ունենալով բարձրացնել կանանց թիվը և մասնակցությունը Աֆղանստանի Ազգային անվտանգության ուժերի բոլոր մակարդակներում:

 

 

«ՆԱՏՕ»-ն պետք է լսի կանանց ձայնը,  աֆղանցի  կանայք պետք է լինեն սեղանի շուրջ, այնքան ընդունակ կանայք կան, ովքեր պատրաստ են երկրի ապագան ձևավորրող կարևոր որոշումներ ընդունել, մենք չենք ուզում, որ այս հարցերը որոշվեն մեր ետևում՝ փակ դռներից այն կողմ: Ինչպե՞ս կարող են տանը մեզ լուրջ ընդունել, եթե մենք մարգինալացվում ենք հենց այն տեղերում, որտեղ պետք է առաջնահերթ  լինենք», – ասում է  Սամիրա Համիդին Աֆղան կանանց ցանցից :

 

Քարոզարշավի մասնակիցները կարծում են, որ գագաթաժողովում կանանց բացակայության պատճառով որոշ դրական ջանքեր տապալվում են: Հունիսին Միացյալ Թագավորությունում տեղի ունեցավ Հակամարտության մեջ սեռական բռնությանը վերջ դնելու բարձրակարգ գագաթնաժողովը, որը նախագահեցին այդ ժամանակ արտաքին գործերի քարտուղար Վիլյամ Հագը և դերասանուհի Անջելինա Ջոլին: Դրանից հետո ՆԱՏՕ-ի արտաքին նախարարները պայմանավորվեցին մշակել խաղաղության և անվտանգության հարցում կանանց դերի բարելավման  գործողությունների ծրագիր: Հնչեցին հայտարարություններ, թե ինչքան կարևոր է քննարկել կանանց անվտանգության հարցը գլոբալ գագաթնաժողովներում և թե որքան կենսական են կանանց ներդրումները այդ քննարկումներում: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը առաջին հնարավորությունն է իրականացնելու այդ պարտավորությունները, բայց քարոզարշավի մասնակիցներն ասում են, որ այդ խոստումները դրժել են:

 

Աֆղան կանանց ցանցի գործադիր տնօրեն Հասինա Սաֆին ասաց.

 

«Ոչ ոք այդքան խորապես չի տեսնում Աֆղանստանի մարտահրավերները, որքան հենց կանայք: Աֆղան կանանց ցանցը վերջերս հարցաքննեց հարյուրավոր կանանց, ովքեր այնքան ասելիք ունեին ազգային անվտանգության ուժերի դերի և անվտանգության մասին: Եթե դուք հարցնեք նրանց, աֆղան կանայք կպատմեն, թե ինչպես է բռնությունն ազդում իրենց կյանքի վրա բոլոր բնագավառներում,  բայց նրանք նաև ունեն այս ամենի հաղթահարման լուծումները: Նրանց մեսիջը հետևյալն է. ՆԱՏՕ-ն պետք է խոսի ինձ հետ, ոչ իմ մասին»:

 

Աղբյուրը՝ Amnesty International UK  

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ժամանակն է գործել» և դադարեցնել սեռական բռնությունը հակամարտություններում

 

 

Բռնաբարությունը՝ ռազմական հանցագործությունների ցուցակում

 

 

 

Դիտումների քանակը` 3178

Գլխավոր էջ