Նատալյա Վուտովա. «Կանայք պետք է ավելի շատ ներգրավված լինեն պետական պաշտոններում»

Այսօր պաշտոնապես մեկնարկեց «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրների համար 2015-2017թվականներին: Ընտրական գործընթացների  հետ կապված բազմաբնույթ   հիմնախնդիրների հետ մեկտեղ  շեշտադրվեց  նաեւ կանանց քաղաքական  մասնակցության խնդիրը: 

 

Ծրագիր մեկնարկն ազդադարող միջոցառմանը Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ասաց, որ ծրագրի նպատակներն են հզորացնել Հայաստանում ընտրությունների հետ առնչվող հիմնական շահագրգիռ կողմերի կարողությունները, բարձրացնել հասարակության իրազեկությունը, ինչպես նաև փոխանակել ընտրական հարցերի վերաբերյալ լավագույն փորձը Արևելյան գործընկերության երկրների միջև:

 

«Այս ծրագրի նպատակն է առաջին հերթին խրախուսել, որպեսզի ընտրություններին շատ ընտրողներ մասնակցեն: Մենք ուշադրություն ենք դարձրել հենց այս բաղադրիչին: Ըստ Վիճակագրական ծառայության, Հայաստանում երիտասարդ ընտրողները՝ 18-24 հազար, կազմում են ընտրողների 340 հազարը, այսինքն մոտ 15 տոկոսը: Այս տարի 40 հազար նոր ընտրող է լինելու, այսինքն նրանք, ովքեր առաջին անգամ են ընտելու, 2017-ին նրանք կլինեն ավելի քան 70 հազար: Ծրագրի նպատակներից է խրախուսել նրանց ակտիվորեն մասնակցել ընտրություններին»,- ասաց նա:

 

Նատալյա Վուտովան առանձնացրեց կարևոր մի խնդիր ևս՝ կանանց թեր ներկյայացվածությունը   ընտրական  եւ առհասարակ պետական պաշտոններում: Ըստ նրա, կանայք Հայաստանում կազմում են ընտրողների 54 տոկոսը, սակայն  խորհրդարանում  կանայք ընդամենը  10 տոկոս են :   18 նախարարից միայն երեքն են կին, Երևանի քաղաքային խորհրդի 65 անդամից միայն 10-ն  է կին, 10 մարզի ղեկավարները բոլորը տղամարդիկ են:

 

«Այս ծրագրի երկրորդ նպատակը լինելու է ավելացնել կանանց մասնակցությունն ընտրություններին  և որպես ընտրողներ, և որպես թեկնածուներ»,- նշեց նա:

 

Նատալյա Վուտովան ազատ և արդար ընտրություններ անցկացնելու  գործում  կարևորեց քաղացիական  հասարակության դերը. «Միայն իշխանությունները պատասխանատու չեն, նաև քաղաքացիական հասարակությունը: Դրա համար պետք է իշխանությունները համագործակցեն քաղհասարակության հետ, այդ կազմակերպություններին ընդունեն  գործընկերներ, ոչ թե թշնամիներ: Ծրագրի նպատակն է նպաստել  այդ համագործակցությանը»:

 

Ծրագրի տևողությունը 18 ամիս է: Բյուջեն  ավելի քան  30օ հազար  եվրո:

 

 

Աղբյուրը` Panorama.am

 

Դիտումների քանակը` 4113

Գլխավոր էջ