Նախագահի թեկնածուն կոչ է անում կանանց՝ զրկել սեքսից քաղականապես պասիվ տղամարդկանց
Մեքսիկայի նախագահի թեկնածու Հոսեֆինա Վասկես Մոտան իշխող կուսակցությունից դիմել է հայրենակցուհիներին բավականին տարօրինակ կոչով. նա խնդրել է մեքսիկացի կանանց մերժել այն ամուսինների եւ գործընկերների սեքսի առաջարկը, ովքեր ընտրությունների օրը (հուլիսի 1-ին) կծուլանան գնալ ընտրական տեղամաս քվեարկելու:
Ինչպես գրում է The Independent-ը, Վասկես Մոտան հայտարարել է, որ այն տղամարդիկ, որոնք հուլիսի 1-ը կանցկացնեն բազմոցի վրա կամ բարում, կզրկվեն «կուչի-կուչի»-ից ( սեքսից) առնվազն մեկ ամսով:
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն, իշխող կուսակցության թեկնածուն բավականին հետ է մնում ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Պենա Նյետոյից: Մինչդեռ Վասկես Մոտայի շտաբում կարծում են, որ միայն ընտրողների բարձր մասնակցությունը նրան հնարավորություն կտա հաղթել:
Դիտումների քանակը` 3707